00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Սուրեն Սուրենյանց
Փաշինյանն ակտիվորեն զբաղված է պատմությունը կեղծելով.Սուրենյանց
09:07
5 ր
Դավիթ Խաժակյան
Փաշինյանի հայտարարությունը հակասում է Հայաստանի Սահմանադրությանը.Խաժակյան
09:13
4 ր
Դավիթ Մարգարյան
Նախադրյալներ կան կասկածելու, որ Ավինյանը տեղյակ է եղել տոմսի գնի մասին.Մարգարյան
09:18
5 ր
Ուղիղ եթեր
09:24
2 ր
Ուղիղ եթեր
09:27
33 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
26 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գյումրեցիները վրձին նվիրեցին Տիգրան Մուկուչյանին

© Sputnik / Armenuhi MkhoyanГюмрийцы оспаривают результаты выборов
Гюмрийцы оспаривают результаты выборов - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Գյումրեցիները վրձիններ նվիրեցին ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանին, թիվ 34 ԸԸՀ-ի նախագահ Էդվարդ Բաղրամյանին և թիվ 34 ԸԸՀ-ի անդամներին:

ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի — Sputnik, Արմենուհի Մխոյան. Վերջինները գյումրեցիների նվերին արժանացան ի նշան Գյումրիում ավագանու անդամների ընտրությունների՝ քաղաքական ուժերի մանդատների թիվը «նկարելու» համար: Խոսքը վերաբերում է «Բալասանյան դաշինքին» 2 մանդատ ավելացնելու՝ բոնուսային տարբերակի և դրա փոխարեն «Բարգավաճ Հայաստան» և «Հայկական վերածնունդ» կուսակցություններից մեկական մանդատ վերցնելու որոշմանը:

Թե ինչպես և մաթեմատիկական ինչպիսի հաշվարկով էր «Բալասանյան դաշինքի» 15 մանդատին ավելացել ևս 2-ը, դեռ մի քանի օր առաջ հայտարարել էր ԿԸԸ-ի նախագահ Տիգրան Մուկուչյանը: Նա նշել էր, որ լրացուցիչ բոնուսների հաշվին «Բալասանյան» դաշինքին պետք է բաժին հասնի 17 մանդատ (15 մանդատ, ևս 2-ը՝ լրացուցիչ): Նա նաև հայտարարել էր, որ որևէ կուսակցությունից մանդատ չի խլվի, սակայն իարականությունն այլ էր. պարզվեց, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության 9, իսկ «Հայկական վերածնունդ» կուսակցության 5 մանդատից 1-ական պակասել էր:

© Sputnik / Armenuhi MkhoyanԳյումրեցիների նվերը
Кисть для рисования - Sputnik Արմենիա
Գյումրեցիների նվերը

Գյումրիում հոկտեմբերի 9-ին ամփոփվելու էին ՏԻՄ ընտրությունների արդյունքները: Լարված իրավիճակ էր ընտրական գործընթացը կանոնակարգող թիվ 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի մուտքի մոտ: Շատ գյումրեցիներ հավաքվել էին ներկա գտնվելու հանձնաժողովի նիստին, որի ժամանակ հանձնաժողովը պետք է վերջնական որոշում կայացներ հոկտեմբերի 2-ին կայացած ընտրությունների արդյունքների վերաբերյալ և հայտարարեր ավագանու կազմը: Իրավապահ մարմինների թույլտվությամբ հանձնաժողովի նիստին ներկա գտնվեցին ԶԼՄ ներկայացուցիչները, ավագանու թեկնածուները և վստահված անձիք: Մինչ նիստը սկսվելը ներսում ևս լարված իրավիճակ սկսվեց՝ բողոքներ և ընտրությունների իրական արդյունքների հրապարակման կոչեր:

Հանձնաժողովն իր նիստը սկսեց մի փոքր ուշացումով, ապա հանձնաժողովի նախագահ Էդվարդ Բաղրամյանը նախ ներկայացրեց հանձնաժողովի օրակարգային հարցերը՝ առաջինը հոկտեմբերի 2-ին կայացած ավագանու ընտրությունների արձանագրութունների քննարկում, երկորդը՝ ընտրութունների արդյունքների որոշման կայացում, և երրորդ՝ ավագանու անդամների ընտրության որոշման կայացում: Այնուհետև հանձնաժողովի նախագահն անդրադառնալով ավագանու անդամների մանդատների բաշխմանը՝ նշեց, որ ՀՀ ԸՕ 141 հոդվածի 3-րդ մասի առաջին պարբերության համաձայն՝ մանդատները բաշխվում են այն կուսացություններին, որոնք ստացել են կողմ քվեարակած թերթիկների և անճշտությունների գումարի՝ կուսակցության դեպքում՝ 6 տոկոս, իսկ կուսակցություն-դաշինքի դեպքում 8 տոկոս քվերակության քվեաթերթիկներ: Ըստ այդմ՝ «Բալասանյան դաշինքը» ստացել է 34.67% քվե, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 21.62%, «Հայկական վերածնունդը»՝ 10.59%, «Գալա» կուսակցությունը՝ 10.45%։

Выборы в Гюмри - Sputnik Արմենիա
Գյումրեցիները բոյկոտում են ՏԻՄ ընտրությունների արդյունքները

Մյուս կուսակցությունները չեն հաղթահարել վեց տոկոս անցողիկ շեմը։ «Գյումրեցու ոգի» կուսակցությունը ստացել է 2475 ձայն (5․74%), «Համախմբումը»՝ 2469 ձայն (5.72%), Հայ հեղափոխական դաշնակցությունը՝ 2313 ձայն (5.36%), «Ալյանսը»՝ 774 ձայն (1.79%), «Քաղաքացիական պայմանագիրը»՝ 638 ձայն (1.48%), «Գործարար» կուսակցությունը՝ 556 ձայն (1.29%), Հայ ազգային կոնգրեսը՝ 417 ձայն (1.09%)։

ՀՀ ընտրական օրենսգրքի 123 հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Գյումրու ավագանին կազմված է 33 անդամից: ՀՀ ԸՕ 141 հոդվածի 4-րդ մասում սահմանված բանաձևի համաձայն՝ «Բալասանյան» դաշինքի» մանդատների թիվը կազմում է 15, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը՝ 9, «Հայկական վերածնունդ» կուսակցությանը՝ 5, «Գալա» կուսակցությանը մանդատների թիվը՝ 4: Գյումրու ավագանու տեղերի թիվը 33 է, որի պայմաններում 15 մանդատը շատ է 40 տոկոսից և պակաս մանդատների բացարձակ մեծամասնությունից՝ 17-ից:

ՀՀ ԸՕ 141 հոդվածի 5-րդ կետերի համաձայն՝ նման դեպքում տեղերի բացարձակ մեծամասնությունը տրվելու է «Բալասանյան դաշինքին», իսկ մնացած 16 մանդատները պետք է բաշխվեն մյուս երեք կուսակցությունների ընտրական ցուցակների միջև՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը՝ 8 «Հայկական վերածնունդ» կուսակցությանը՝ 4, «Գալա» կուսակցությանը՝ 4 մանդատ:

Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ ԸՕ 141 հոդվածի 2-րդ մասի առաջին կետով թիվ 34 ԸԸՀ-ը որոշել է՝ Գյումրու ավագանու անդամներ են ընտրվել՝ «Բալասանյան դաշինքի» թեկնածուների ցուցակից 17 անդամ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից 8 անդամ, «Հայկական վերածնունդ» կուսակցությունից՝ 4, «Գալա» կուսակցությունից՝ ևս 4 անդամ:

«Այս որոշումն ուժի մեջ է մտնում որոշման հրապարակումից հետո, որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վարչական դատարան՝ սահմանված կարգով և ժամկետներով»,-նշեց թիվ 34 ԸԸՀ նախագահ Էդվարդ Բաղրամյանը՝ որոշումը դնելով հանձնաժողովի քվեարկության:

Նշենք, որ որոշմանը հանձնաժողովի 7 անդամներից 1 քվեարկեց ձեռնպահ, մյուսները՝ կողմ, սակայն, քանի որ քվերակությունից հետո ԸԸՀ նախագահը չհայտարարեց քվերակության արդյունքները, իսկ շատերը չտեսան, թե ինչպես անցավ քվեարկությունը, ավելի ուշ 4 քաղաքական ուժերից 3-ը՝ «Բարգավաճ Հայաստան», «Հայկական վերածնունդը» և «Գալա» կուսակցությունների ավագանիների թեկնածուները ԸԸՀ-ին ներկայացրին դիմում՝ վերաքվերակության վերաբերյալ: Թիվ 34 ԸԸՀ-ը այս դիմումի մասին որոշումը կհրապարակի 5 օրվա ընթացքում:

6 տոկոսի շեմը հաղթահարած կուսակցությունները մտադիր են միավորվել և թիվ 34 ԸԸՀ-ի ավագանու մանդատների թվի վերաբերյալ որոշումը բողոքարկել վարչական դատարանում, իսկ մինչ, այդ ինչպես նախապես հայտարարել էին, կբոյկոտեն ավագանու նիստերը և չեն ներկայանա այդ նիստերին:

© Sputnik / Armenuhi MkhoyanԳյումրի
Гюмрийцы оспаривают результаты выборов   - Sputnik Արմենիա
Գյումրի
Լրահոս
0