Բարաղամյանի խոսքով` երեկ Երևան է ժամանել Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն, որը վերջերս է քաղաքապետ է ընտրվել, և սա նրա առաջին պաշտոնական այցն է։
«Ողջ գիշերվա ընթացքում դիմավորել ենք քաղաքի հյուրերին, պատվիրակություններ են ժամանել` Կրասնոդարից, Քիշնևից, Կարարայից, Դոնի Ռոստովից, Մոսկվայից և այլ քաղաքներից։ 20-ից ավելի պատվիրակություն է ժամանել, շուրջ 100-150 հյուր»,- ասաց Երևանի քաղաքապետի օգնականը` նշելով, որ քաղաքը շարունակում է շնորհավորանքներ ստանալ։
Ըստ Բարաղամյանի` քաղաքապետարանը տարեսկզբից աշխատում է զբոսաշրջային ընկերությունների հետ և նրանց է ուղարկում Երևանում անցկացվող միջոցառումների փաթեթը, որպեսզի հենց տարեսկզբից այն ներառեն իրեն տուրփաթեթներում։ Դրա շնորհիվ Երևանի հյուրերի թվում այսօր նաև մեծ թվով զբոսաշրջիկներ կլինեն։ Նրանք խմբերով կշրջեն փոքր Կենտրոնում, կկարողանան ամբողջական պատկեր կազմել հայերի և տոներ նշելու հայկական մշակույթի մասին։