ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի — Sputnik. Էջմիածին քաղաքի տոնը նշվում է 2009 թվականից։ Հոկտեմբերի 8-ի ընտրությունը խորհուրդ ունի։ 405թ.-ին հենց հոկտեմբերի 8-ին է Մեսրոպ Մաշտոցը, գրերի գյուտն արած, ոտք դրել Էջմիածին, որտեղ նրան դիմավորել է ժողովուրդը Վռամշապուհ արքայի և Սահակ Պարթև կաթողիկոսի գլխավորությամբ։ Բացի այդ հոկտեմբերի 8-ը, եթե ճիշտ տոմարով հաշվենք՝ մեծն Կոմիտասի ծննդյան օրն է։
Քաղաքային իշխանության նախաձեռնությամբ՝ Էջմիածնում տոնական բազմաբովանդակ միջոցառումներ կանցկացվեն: Քաղաքում շքերթ կանցկացվի (դեպի Կոմիտասի անվան հրապարակ), որ կմեկնարկի հոկտեմբերի 9-ին, ժամը 14:30-ին, տոնական համերգ կկազմակերպվի հայկական բեմարվեստի ներկայացուցիչների և Էջմիածնի մշակույթի տան խմբերի մասնակցությամբ (17:30-ին), իսկ օրը կավարտվի տոնական գունեղ հրավառությամբ: