00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:45
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հավերժացած հայերը ցնցուղ ընդունեցին

Բաժանորդագրվել
Երևանի 2798-ամյակի կապակցությամբ մայրաքաղաքի հուշարձանները «լողացան» ջրցան մեքենաներից ցայտող ջրով:

Sputnik Արմենիայի թղթակիցները ներկա էին մայրաքաղաքի կենտրոնում գտնվող Արամ Խաչատրյանի, Ալեքսանդր Թամանյանի և Վիլյամ Սարոյանի արձանների «ջրային պրոցեդուրաներին»: Հրշեջները ջրցան խողովակը վստահել էին կամավորներից մեկին, որը սկզբում անվստահ շարժումներով, հետո ավելի ոգևորությամբ սկսեց ջրել Արամ Խաչատրյանին: Այնուհետև երեխաները բարձրացան արձանի վրա և սկսեցին լվանալ այն:

«Թևերի տակ ավելի լավ լվա», — առանց կոմպոզիտորից ամաչելու իրար հետ կատակ արեցին երեխաները:

Արձանի կողքին մի տատիկ զրույցի էր բռնվել կոստյումով տղամարդու հետ, զրուցում էին այն մասին, որ 21-րդ դարում կինն ու տղամարդը խառնվել են իրար, և «արդեն հասկանալի չէ, թե ով ով է…»: Արձաններից յուրաքանչյուրի մոտ պատահական անցորդների խումբ էր հավաքված:

Թամանյանի արձանի մոտ էլ երեխաներ էին խաղում։ Արձանը ջրելու պահին նրանցից մի քանիսն էլ իրենց ծնողների հետ «միացան» հայտնի ճարտարապետի «լոգանքին»։

Մաքուր ու հպարտ կանգնած Սարոյանի արձանի մոտ կամավորներից մեկին հարցրինք, թե ի՞նչ հրապուրիչ բան կա արձան լվալու մեջ։

«Ախր զվարճալի է», — ասաց Մելինեն` նշելով, որ արդեն երկրորդ տարին է մասնակցում արձանների լվացման ակցիային:

Երևանի ծննդյան օրը մայրաքաղաքի հուշարձանների լվացումը «Էրեբունի-Երևան» տոնակատարության շրջանակում ընդգրկված ավանդույթներից է։

Արձանների լվացման առաքելությունն այս տարի ևս սիրով ստանձնել են տարբեր ՀԿ-ների անդամներն ու դպրոցականները։

Սարյանի արձանի լվանալուց հետո էր արդեն, երբ մի կին` երեխայի ձեռքը բռնած, անցնում էր արձանի մոտով։

«Այ քեզ ցուցամոլություն, իբր բան են անում…», — ասաց նա ու շարունակեց ճանապարհը…

Լրահոս
0