ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի — Sputnik. Հոկտեմբերի 9-ին Յալթայի ծովափին Ղրիմում Հայկական մշակույթի օրերի շրջանակում տեղի կունենա «Ծովային Հայաստան» հայկական արվեստի փառատոնը, գրում է «Յալթայի հարավ» հրատարակությունը։
Այդ նախագիծը ստեղծված է Ղրիմում ազգամիջյան հարաբերությունները լավացնելու նպատակով։ Կազմակերպիչները համոզված են, որ նման փառատոնը կնպաստի Ղրիմի Հանրապետության դրական հեղինակության ամրապնդմանը և տարածմանը, Ղրիմի հայերի մշակույթի, սովորույթների և ավանդույթների պահպանմանը։
Փառատոնի բոլոր հյուրերի և մասնակիցների համար նախապատրաստվել է հետաքրքիր ծրագիր` թատերականացված ներկայացումներ, որոնք արտացոլում են Ղրիմի հայերի կենցաղը, սովորույթները և ավանդույթները, արտիստների և ստեղծագործական խմբերի ելույթներ, ազգային արվեստի վարպետների, նկարիչների, արհեստագործների տոնավաճառ-ցուցահանդես։ Տեղի կունենա նաև հայկական խոհանոցի ճաշատեսակների համտես, վարպետության դասեր և մրցույթներ։