00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սիրիայից հայերի հեռանալը հղի է պատմամշակութային արժեքների կորստով

© Sputnik / Михаил Воскресенский / Անցնել մեդիապահոցБойцы САА в пригороде Дамаска Дарайе
Бойцы САА в пригороде Дамаска Дарайе - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանը պետք է գործողությունների ծրագիր մշակի արաբական այլ երկրներում սիրիական սցենարի կրկնության դեպքում, կարծում է արաբագետ Գոռ Գևորգյանը։

ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի — Sputnik. Սիրիայից հայ համայնքի ներկայացուցիչների տարհանումը կնշանակի պատմամշակութային և այլ արժեքների կորուստ տվյալ արաբական երկրի տարածքում, լրագրողներին ասաց Գևորգյանը։

«Սիրիայում մենք հսկայական քանակությամբ պատմամշակութային հուշարձաններ ունենք, և ցավալի է գիտակցել, որ այդ ամենը չի պահպանվի։ Եթե մեր հայրենակիցները լքեն Սիրիան, կարելի է համարել, որ սիրիահայերի պատմամշակութային ժառանգությունը կորստի կմատնվի», — ասաց Գևորգյանը։

Երևանից Սիրիա է մեկնել մարդասիրկանա օգնություն - Sputnik Արմենիա
Խաղաղության մաղթանքներով. Հայաստանը մարդասիրական օգնություն ուղղեց Սիրիա

Նրա խոսքով, Սիրիայում մնալ-չմնալու հարցը պետք է լուծեն հայ համայնքի ներկայացուցիչները, առավել ևս, որ նրանք այդ երկրի քաղաքացիներ են։ 

Գևորգյանը նշեց, որ մեր որոշ հայրենակիցներ ինքնակամ մնում են Սիրիայում, մասնավորապես, Հալեպում` չնայած նրանց կյանքին սպառնացող վտանգին և հայազգի զոհեր ունենալուն։ Դրա վառ ապացույցն այն փաստն է, որ 30 հայ կառավարական զորքերի կազմում է զոհվել Սիրիայում։ Նրանք դա անում են սեփական կամքով, ոչ ոք նրանց չի ստիպում։ Միաժամանակ, Գևորգյանը նշեց, որ խնդիրը, որի հետ բախվել է հայ համայնքը, նոր չէ։

Փորձագիտական հանրությունը բազմիցս անդրադարձել է այդ թեմային, սակայն մինչև օրս նման դեպքերի համար գործողությունների ծրագիր չկա։

«Եթե իսլամական աշխարհի կոնկրետ տարածաշրջանում հայտնվում է կայծ, ապա, որպես կանոն, կրակը տարածվում է նաև մյուս երկրների վրա։ Հիմա արդեն ուշ է ինչ-որ բան անելը։ Այսինքն, եթե մենք ցանկանում ենք տարհանել հայերին Սիրիայից, ապա պետք է հասկանանք, որ այդ դեպքում մենք Սիրիայում այլևս անելիք չունենք»,- ասաց Գևորգյանը։

Նա առաջարկում է գործողությունների ծրագիր մշակել արաբական աշխարհի մյուս երկրներում, օրինակ՝ Լիբանանում, իրադարձությունների նման զարգացման դեպքում, որտեղ իրավիճակը պարբերաբար ապակայունանում է։

Самолет с армянским гуманитарным грузом - Sputnik Արմենիա
Հայաստանից մարդասիրական օգնություն տեղափոխող առաջին ինքնաթիռը ժամանել է Սիրիա

Գևորգյանի խոսքով, Սիրիայում հակամարտության ընթացքում մահացել է ավելի քան 120 հայ խաղաղ բնակիչ և 30 հայ զինվորներ։ Սիրիայի հայ համայնքը Մերձավոր Արևելքի ամենակազմակերպված և ուժեղ համայնքներից մեկն է եղել։ Ներկայում ընթացող իրադարձությունների հետևանքով ծայրահեղ վիճակում են հայտնվել ողջ մերձարևելյան շրջանի հայերը։

Փորձագետը նշեց, որ Իրանում և Լիբանանում այժմ տիրող հանգստությունը չպետք է մոլորեցնի մեզ, չէ՞ որ Սիրիայում մինչև հակամարտության սկսվելը գործել է անվտանգության շատ ուժեղ համակարգ։

Լրահոս
0