00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:30
2 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:09
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:32
6 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փորձագետը սթափության կոչ է անում օգտատերերին

© Sputnik / Наталья Селиверстова / Անցնել մեդիապահոցСоциальная сеть "Фейсбук"
Социальная сеть Фейсбук - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Facebook սոցիալական ցանցի հայ օգտատերերից ոմանք ադրբեջանական ցանցահենների գրոհի զոհ են դարձել։ Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը մեկնաբանել է այս լուրն ու ասել, թե ինչ է պետք անել նման դեպքում։

ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի — Sputnik. Ադրբեջանական ցանցահենները վերջին մեկուկես ամսում ակտիվացել են և կոտրել Facebook սոցիալական ցանցի հայ օգտատերերի հաշիվները։ Այս մասին ասաց տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։

Նախօրեին Պաշտպանության նախարարությունը հայտարարեց, որ հակառակորդի համապատասխան ծառայությունները հրապարակել են հայ օգտատերերի ֆեյսբուքյան գաղտնաբառերը։ Մարտիրոսյանի խոսքով` ադրբեջանական ցանցահենները գրոհի ենթարկված հաշիվների ցանկը հրապարակել են pastebin.com կայքում։

«Հաքերներն ակտիվորեն օգտագործում են այս հարթակը, քանի որ այնտեղ կարելի է տվյալներ հրապարակել անանուն կերպով»,- ասաց Մարտիրոսյանը`ավելացնելով, որ ցանցահենների այդ ակտիվությունն, ամենայն հավանականությամբ, պայմանավորված է այն հանգամանքով, որ Armenian Cyber Army հաքերական խումբն ակտիվություն էր դրսևորել Հայաստանի Անկախության օրվա կապակցությամբ։

«Նրանք վստահեցնում են, որ 10 հազար աքաունթ են կոտրել, թեև հրապարակել են 2 հազարը։ Կա՛մ դա սխալ տվյալներ են, և նրանք չափազանցնում են, ինչն ավելի հավանական է, կա՛մ նրանք ոչ ամբողջական ցանկն են հրապարակել»,- ասաց նա։

Арцрун Ованнисян - Sputnik Արմենիա
Արծրուն Հովհաննիսյան. «Փոխեք ձեր գաղտնաբառերը»

Փորձագետի խոսքով` հայ մասնագետներն այս տեղեկությունը ստացել են մի քանի օր առաջ, և համապատասխան ստուգումը ցույց է տվել, որ այդ բոլորն իրական հաշիվներ են։

«Այդ պատճառով էլ պետք է ամեն դեպքում փոխել գաղտնաբառերը։ Խնդիրն այն է, որ հայտնի չէ, թե ինչի հիան վրա են նրանք կարողացել ձեռք բերել այդ տվյալները։ Երկու հնարավոր տարբերակ կա։ Առաջինը` հաքերական հարձակումն է (վարակված հղումների, ֆիշինգային կայքերի տարածում, որոնք կրկնօրինակում են ֆեյսբուքի սկզբնական էջը)։ Սակայն ես հակված եմ մտածելու, որ նրանք օգտագործել են հին գրոհների տվյալները։ Մարդիկ շատ հաճախ են պահպանում նախկին գաղտնաբառերը»,- ասաց Մարտիրոսյանը։

Նա հայ օգտատերերին խորհուրդ տվեց փոխել իրենց գաղտնաբառերը, նույն գաղտնաբառը չօգտագործել տարբեր կայքերում և հնարավորին չափ ուժեղացնել համակարգչի անվտանգությունը։

Լրահոս
0