00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հրեա դուդուկահար Մազյան ռոք-դուդուկ համադրության և Հայոց ցեղասպանության մասին

© Sputnik / Asatur YesayantsИлья Мазья
Илья Мазья - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երևանում Դուդուկի փառատոնի շրջանակում Իսրայելից ժամանել է «Շում» երաժշտական եռյակը, որն անսովոր համերգ կներկայացնի երևանյան հանդիսատեսի առջև։ «Շում» խմբի մենակատար Իլյա Մազյան Sputnik Արմենիային պատմեց նոր ժանրի մասին, որում աշխատում է խումբը` համադրելով ռոքը և դուդուկը։

Sputnik Արմենիային տված հարցազրույցում «Շում» խմբի մենակատար Իլյա Մազյան պատմեց դուդուկով տարվելու, հայ-հրեական բարեկամության, Իսրայելի հայ համայնքի և այն մասին, թե իրականում ինչպես են իսրայելցիները վերաբերվում 1915թ-ի Հայոց ցեղասպանությանը։ Զրուցեց Լաուրա Սարգսյանը։

-Ի՞նչն է ոգեշնչել Ձեզ հայկական դուդուկ նվագել։

— Ես ծնվել եմ Լենինգրադում (Սանկտ Պետերբուրգ), որտեղ ընդունվել եմ տեղի Պոլիտեխնիկական ինստիտուտի ծրագրավորման ֆակուլտետ։ Սակայն չեմ ավարտել այն, քանի որ 19 տարեկանում տեղափոխվել եմ Երուսաղեմ, որտեղ շարունակել եմ ուսումս։ Ծրագրավորմամբ ես փող եմ աշխատում, իսկ երաժշտությունն իմ հոբին է։

Дудукист Карине Дрноян - Sputnik Արմենիա
Բելառուսցի դուդուկահարուհի. դուդուկն իմ հոգին է

Երուսաղեմում ինձ ապշեցրեց անսովոր ձայների առատությունը, որոնք հնչում էին տարբեր կողմերից. եկեղեցական զանգերի ղողանջը, մուեձինի ձայնը մզկիթից, եկեղեցական երգերի հնչյունները սինագոգից։ Հենց այդ մթնոլորտում ես սկսեցի հետաքրքրվել ժողովրդական, արևելյան և եկեղեցական երաժշտությամբ։

Տարբեր ստեղծագործություններ հավաքելիս ձեռքս ընկավ Ջիվան Գասպարյանի ձայնասկավառակը, որը կոչվում էր «Լուսնյակ գիշեր»։ Գասպարյանի երաժշտությունը գերեց ինձ, այն ինձ այնքան ծանոթ և հոգեհարազատ թվաց։ Դրան նպաստեց նաև այն, որ իմ ընկերների շարքում հայեր կային։ Ես խնդրեցի մի ծանոթ հայ աղջկա ինձ համար Երևանից դուդուկ բերել։

Մեկ տարի ինքնուրույն փորձեցի դուդուկ նվագել, սակայն դրանից ոչինչ չստացվեց։ Այդ ժամանակ դիմեցի դուդուկի ուսուցչի, որին դժվարությամբ գտա Իսրայելում։ Նա Աշոտ Սահակյանն էր։ Հենց նա սովորեցրեց ինձ դուդուկ նվագել։

-Ինչպե՞ս ծնվեց ռոքի և դուդուկի համադրությունը։

— Ամեն ինչ պատահական ստացվեց, ես երկար եմ հավաքել հայկական երաժշտություն, տարբեր մեղեդիներ։ Օրերից մի օր հանդիպեցի ընկերներիս` կիթառահարի և թմբակահարի։ Նրանց դուետին մենակատար էր պետք։ Ես մտածեցի, որ ոչինչ չի ստացվի. չէ՞ որ դուդուկը և ռոքը տարբերվում են միմյանցից։ Սակայն երբ դուդուկով նվագեցի «Էրզրումի պարը», մենք հասկացանք, որ կարելի է փորձել։ Այդպես մենք դարձանք երաժշտական խումբ, որը համադրում է ռոքը և դուդուկը։

© Sputnik / Asatur YesayantsԻլյա Մազյա
Իլյա Մազյա - Sputnik Արմենիա
1/3
Իլյա Մազյա
© Sputnik / Asatur YesayantsԻլյա Մազյա
Իլյա Մազյա - Sputnik Արմենիա
2/3
Իլյա Մազյա
© Sputnik / Asatur YesayantsԻլյա Մազյա
Իլյա Մազյա - Sputnik Արմենիա
3/3
Իլյա Մազյա
1/3
Իլյա Մազյա
2/3
Իլյա Մազյա
3/3
Իլյա Մազյա

-Ինչո՞ւ է խումբը կոչվում «Շում»։

— «Շում» հրեերենից թարգմանաբար նշանակում է սխտոր։ Այդ անվան տակ մենք հասկանում ենք երկու բևեռների` Արևմուտքի և Արևելքի միասնության խորհրդանիշը։ Բացի այդ` գաղտնիք չէ, որ սխտորն ինչպես հրեական, այնպես էլ հայկական խոհանոցների կարևոր բաղադրիչներից է։

-Իսկ ինչպե՞ս են հրեաները վերաբերվում նրան, որ Դուք օտար ազգային գործիք եք նվագում։

— Այսօր ողջ աշխարհում հետաքրքրություն է առաջացել ազգային երաժշտության նկատմամբ։ Իսրայելի բնակիչները բաց են նման երևույթների հարցում։ Երուսաղեմում դուք «կենթարկվեք տարբեր երաժշտական ոճերի հարձակման»` հունականից, հայկականից մինչև հրեական և այլն։ Իսկ քանի որ դուդուկն էժան գործիք է, ապա այն հետաքրքիր է տեղացիների համար։

-Դուք մտերիմ եք Իսրայելի հայերի հետ։ Ի՞նչ կարող եք ասել այնտեղ բնակվող հայերի մասին։

— Իսրայելում հայկական համայնքները տարբեր են։ Շատերն արդեն դարեր շարունակ գոյություն ունեն Երուսաղեմի հայկական թաղամասում։ Նրանք շատ են տարբերվում Հայաստանի հայերից, քանի որ երկար ժամանակ ապրել են արաբական աշխարհի հետ շփման մեջ։ Նրանք խոսում են արաբերեն, ուդ նվագում, իսկ դուդուկը նրանց համար ընդամենը խորհրդանիշ է։ Հայկական թաղամասի բնակիչները շատ փակ են, ինչը զարմանալի չէ, չէ՞ որ նրանք ապրում ճակատային գծում` արաբների և հրեաների միջև։

Հայերի մյուս խումբը այն մարդկանց հետնորդներն են, որոնք Իսրայելում հայտնվել են Հայոց ցեղասպանությունից հետո։

Երրորդ խումբը Հայաստանից եկած հայերն են։ Նրանց ընտանիքում հրեաներ կան կամ նրանք ամուսնացել են հրեաների հետ։

-Դուք 1915թ-ի իրադարձությունները «ցեղասպանություն» անվանեցիք, սակայն Ձեր երկրում այդ փաստն առայժմ չի ճանաչվել պետական մակարդակով։ Ինչպե՞ս եք հանգել դրան։

Իսրայելցի երաժիշտ Իլյա Մազիան «Դլե յաման» է նվագում դուդուկով - Sputnik Արմենիա
Իսրայելցի դուդուկահար Իլյա Մազյան Երևանում կատարեց «Դլե յամանը»

— Եթե դուք ցանկացած գրագետ իսրայելցու հարցնեք 1915թ-ի իրադարձությունների մասին, ապա նա ձեզ կասի, որ դա հենց ցեղասպանություն է։ Իմ դստեր դպրոցում գիրք են կարդացել, որում խոսվում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին հրեական ընդհատակյա խմբի և անգլիացիների հետ նրանց համագործակցության մասին։ Դա ճշմարիտ պատմություն է, որում ներկայացվում է, թե ինչպես են ընդհատակյա խմբի անդամները գտնվել Ստամբուլում այն շրջանում, երբ սկսվել են հայերի զանգվածային կոտորածները։ Նրանք վերադառնում են Ստամբուլից և անգլիացիների համար գրում փաստաթուղթ, որը կոչվում է «Հայաստանի մասին»։ Այդ փաստաթղթում նկարագրվում են սարսափները, որոնք տեղի են ունեցել Օսմանյան կայսրությունում։

Լրահոս
0