ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի — Sputnik. ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում վետոյի իրավունք ունեցող 5 երկրներից ոչ մեկը Անտոնիու Գուտերեշի թեկնածությանը դեմ չի քվեարկել վեցերորդ գաղտնի քվեարկության ժամանակ:
Պորտուգալիայի նախկին վարչապետի թեկնածությանն աջակցել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 15 անդամ երկրներից 13-ը:
Պաշտոնական քվեարկությունը կկայանա հոկտեմբերի 6-ին։
Գուտերեշից բացի, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնին էին հավակնում նաև Սլովենիայի նախկին նախագահ Դանիլո Թյուրքը, Արգենտինայի ԱԳ նախարար Սուսաննա Մալկորան, Սլովակիայի ԱԳ նախարար Միրոսլավ Լայչակը, ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Իրինա Բոկովան և ևս 5 թեկնածու:
Գործող գլխավոր քարտուղար Պան Գի Մունն իր պաշտոնավարումը կավարտի 2017-ի հունվարին: