00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Անդրանիկ Թեյմուրյան. Ես հպարտ եմ, որ հայ եմ

© Sputnik / Asatur YesayantsАндраник Теймурян
Андраник Теймурян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երևանի ֆուտբոլի ակադեմիայում իր ուսումնամարզական հավաքն ավարտեց ֆուտբոլի Իրանի ազգային հավաքականը: Կառլուշ Կեյրուշի թիմի մարզումները մեզ առաջին հերթին հետաքրքրեցին, քանի որ թիմի կազմում շարունակում է հանդես գալ հայազգի Անդրանիկ Թեյմուրյանը:

Թեյմուրյանի վաստակը Իրանի հավաքականի կազմում գնահատվել է արժանվույն: Հայազգի ֆուտբոլիստը Իրանի ընտրանու ավագն է, ու դա արդեն իսկ շատ մեծ գնահատական է: Բացի այդ, Իրանի հավաքականի գլխավոր մարզչի օգնական է Մարգար Աղաջանյանը, որը նույնպես երկար տարիներ խաղացել ու հետո էլ աշխատել է Իրանում:

Ստորև ներկայացնում ենք հարցազրույցը Իրանի հավաքականի ավագ Անդրանիկ Թեյմուրյանի հետ:

-Անդրանիկ, դու առաջին անգամ ես Հայաստանում: Ի՞նչ տպավորություններ ունեցար:

— Ես շատ ուրախ եմ, որ Հայաստանում եմ: Առաջին այցս Հայաստան անբացատրելի տպավորություններ է հաղորդել ինձ: Շատ ուրախ եմ, որ Երևանում եմ: Սա նաև իմ մայրաքաղաքն է: Ճիշտ է, շատ բան չեմ հասցրել տեսնել, բայց արդեն իմ մեջ ցանկություն կա նորից գալ Երևան:

-Հայաստան գալուց առաջ ի՞նչ տեղեկություններ ունեիր հայկական ֆուտբոլի մասին:

— Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությանը քիչ թե շատ հետևում եմ: Ազգային հավաքականի խաղացողներից ոմանց հետ ծանոթ եմ, իսկ Հրայր Մկոյանի մետ մեկ տարի խաղացել ենք նույն թիմում: Նա իմ ընկերն է: Գիտեմ նաև Հենրիխ Մխիթարյանին, քանի որ նա եվրոպական բարձր մակարդակի ֆուտբոլիստ է: Հուսով եմ, որ ավելի մոտիկից կծանոթանամ Հենրիխի հետ: Գաղտնիք չէ, որ նա Հայաստանի աղգային հավաքականի առաջատարն է:

-Ուսումնամարզական հավաքը Հայաստանում ինչպե՞ս անցավ: Դու պատկերացնո՞ւմ էիր, որ այստեղ նման պայմաններ կարող են լինել:

— Անկեղծ լինեմ՝ չէի պատկերացնում: Դե, ես ոչ մի անգամ Հայաստանում չէի եղել: Բայց, միևնույն է, ազգային հավաքական թիմերի համար այստեղ ստեղծված են բոլոր պայմանները: Նման խաղադաշտերում մարզվելը, մեղմ ասած, հաճույք է: Մեր թիմն էլ շատ լավ հնարվորություն ստացավ նպատակային մարզումներ անցկացնելու համար: Եվ Իրանի հավաքականը այստեղ մարզվելով, հուսով եմ, կկարողանա լուծել իր առջևում դրված խնդիրները:

-Դու, լինելով հայ, դարձել ես Իրանի ազգային հավաքականի ավագը: Դա, անկասկած, արդյունք է: Ինչպե՞ս ես հասել այդ արդյունքին:

Домашний матч сборных Армении и Дании в рамках отборочного цикла ЕВРО-2016 , сборная Армении - Sputnik Արմենիա
Հրապարակվել է ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ընդլայնված կազմը

— Ես արդեն 13 տարի է, ինչ խաղում եմ Իրանի ազգային հավաքականի կազմում: Երբեք ոչ մի խնդիր չեմ ունեցել: Միշտ ձգտել եմ կարեցածիս չափով օգտակար լինել իմ թիմին: Կարելի է ասել՝ երկկողմանի հարգանք ու ընկերություն կա իմ հանդեպ Իրանի հավաքականում: Ես շատ ուրախ եմ, որ ֆուտբոլիստի իմ կարիերայի ընթացքում կարողացել եմ հասնել այդ արդյունքին և, լինելով հայ, դարձել եմ Իրանի ազգային հավաքականի ավագ: Ուրախ ու հպարտ եմ, որ Իրանում կարողացել եմ ինձ դրսևորել ու,հայ ազգի ներկայացուցիչ լինելով, խաղալ այլ երկրի ազգային հավաքականում:

-Անդրանիկ, դու ժամանակին հանդես ես եկել անգլիական Պրեմիեր լիգայում ու շատ լավ գիտես, թե ինչ դժվարություններ պետք է հաղթահարել Անգլիայում: Հենրիխ Մխիթարյանն առաջին քայլերն է կատարում այդ առաջնությունում: Ըստ քեզ, ինչ պետք է անել Անգլիայում հաստատվելու համար:

Генрих Мхитарян - Sputnik Արմենիա
Հենրիխ Մխիթարյան. Երբեք մի հանձնվիր

— Առաջին հերթին Անգլիայի առաջնությունը չեմ կարող համեմատել մեկ այլ երկրի առաջնության հետ: Պրեմիեր լիգան ունի իր փիլիսոփայությունն ու մոտեցումը: Ես Հենրիխի խաղերին հետևել եմ այն ժամանակ, երբ նա խաղում էր Դոնեցկի «Շախտյորի» կազմում: Մենք նույնիսկ իրար դեմ խաղացել ենք ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկությունում «Ֆուլհեմ»-«Շախտյոր» մրցավեճում: Մխիթարյանը իզուր չէ, որ Անգլիայում է հայտնվել: Նա շատ բարձրակարգ ֆուտբոլիստ է, հակառակ դեպքում «Մանչեսթեր Յունայթեդը» նրան չէր հրավիրի: Ես կարծում եմ Հենրիխին միայն ժամանակ է հարկավոր հարմարվելու ու իր ունակությունները ցուցադրելու համար:

-Անդրանիկ, իսկ այս պահի դրությամբ Իրանում կա՞ն հայ ֆուտբոլիստներ, որոնք կարող են կրկնել քո անցած ճանապարհը և խաղալ Իրանի ազգային հավաքականում:

— Չեմ ուզում ասել՝ ոչ: Բայս ասեմ, որ շատ դժվար է դա անելը: Կան հայ ֆուտբոլիստներ, որոնք խաղում են ցածր լիգաներում և չի բացառվում, որ նրանցից մեկին կհաջողվի հասնել նոր բարձունքների: Համենայնդեպս, ես հաջողություններ եմ ցանկանում բոլոր հայ ֆուտբոլիստներին, որոնք խաղում են տարբեր երկրների տարբեր առաջնություններում: Ես հպարտ եմ, որ հայ եմ, երբեք չեմ մոռացել դրա մասին ու իմ ամբողջ ունակությունները ներդրել եմ Իրանի ֆուտբոլում։

Լրահոս
0