00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:30
2 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:09
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:32
6 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թամանյան դիվիզիա. ողբերգություն Նովոջերելիևսկայա ավանի մոտ

Բաժանորդագրվել
Հայրենական մեծ պատերազմի տարիներին 89–րդ Թամանյան դիվիզիայի անցած փառավոր ուղու մասին շատերը գիտեն, սակայն ոչ բոլորին են հայտնի ծանր կորուստները, որոնք նա կրել է Կուբանում մարտերի ժամանակ։

ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի — Sputnik, Դավիթ Գալստյան. Հայկական 89-րդ դիվիզիայի ավելի քան մեկուկես հազար զինվոր ու սպա է զոհվել Նովոջերելիևսկայա ավանի մոտ` Կուբանի համար մղվող պայքարում` հայտնվելով գերմանացիների շրջափակման մեջ։

Սոչիի հայ համայնքի ներկայացուցիչները Sputnik Արմենիային պատմեցին 1943թ-ի փետրվարին տեղի ունեցած ողբերգական դեպքերի մանրամասները, որոնք քչերին են հայտնի։

Մինչև վերջերս ողբերգական մարտի վայրում տեղադրված հուշատախտակի մոտ հայեր չէին գալիս, նույնիսկ չգիտեին դրա մասին։ Միայն այն բանից հետո, երբ հայ համայնքում իմացան այդ իրադարձությունների մասին, կազմակերպվեց ամենամյա այցելություն դեպի «Զինվորական դաշտ»։

«Մենք առաջին անգամ 89-րդ Թամանյան դիվիզիայի մարտական փառքի վայր գնացել ենք անցյալ տարի։ Այնտեղ հսկայական թվով զոհեր են եղել, տեղադրված է հուշարձան` ավելի քան 1000 հայկական ազգանունով։ Այդ մարտում է զոհվել նաև դիվիզիայի հրամանատար Արտաշես Վասիլյանը։ Հուշահամալիրը գտնվում է դաշտում` Նովոջերելիևսկայա ավանից ոչ հեռու», — ասաց Սոչիում Ռուսաստանի հայերի միության նախագահ Հմայակ Ուստյանը։

Նրա խոսքով` դիվիզիան ընկել է գերմանական շրջափակման մեջ հետախուզության հասցրած սխալ տեղեկությունների պատճառով, մարդկանց վրայով տանկեր են անցել։ Հիմա հուշահամալիրը հայ երիտասարդության ուխտագնացության վայր է։ Ամեն տարի հունիսի 22-ին 20-30 մարդկանցից բաղկացած խումբը հայ համայնքի աջակցությամբ այցելում է այդ վայր և հարգանքի տուրք մատուցում։

© Sputnik / Дмитрий Коробейников / Անցնել մեդիապահոցՄոսկվայի համար մղվող մարտերը
Реконструкция сражения под Москвой - Sputnik Արմենիա
Մոսկվայի համար մղվող մարտերը

Սոչիում Ռուսաստանի հայերի միության առաջին փոխնախագահ Մելիք Կիվիրյանը հավելեց, որ հուշարձանը գտնվում է դաշտում, այն տեղադրել է մի ռուս ընտանիք` ի հիշատակ Թամանյան դիվիզիայի։

«Նրանց այնտեղ են ուղարկել, որպեսզի հանգստանան, 1943թ-ի փետրվարն է եղել։ Այնպես է ստացվել, որ հետախույզները չեն նկատել անտառում շրջափակումը։ Հենց նրանք քնել են, սկսվել է տանկերի գրոհը։ Թանգարանում կան այդ ողբերգությանը նվիրված փաստեր։ Իսկ թանգարանի աշխատակցուհին զարմացավ, երբ մենք առաջին անգամ եկանք այս վայր` զոհերի հիշատակը հարգելու և այդ մասին երիտասարդությանը պատմելու համար», — ասաց Կիվիրյանը։

Տեղի ունեցածի մասին գրել է Գրիգոր Աբրահամյանը «Երևանից մինչև Բեռլին-Էլբա (89-րդ հայկական Թամանյան դիվիզիայի մարտական ուղին)» գրքում։ Հիմնվելով ԽՍՀՄ պաշտպանության նախարարության կենտրոնական արխիվների տվյալների վրա` նա գրում է, որ Թամանյան թերակղզու համար պայքարում շրջափակման մեջ է հայտնվել խորհրդային դիվիզիաներից մեկը` 471-րդը, որը գրեթե ջախջախվել է Նովոջերելիևսկայա ավանի մոտ։

«Ոչինչ չիմանալով այդ մասին` բանակի հրամանատարը նշված շրջան է ուղարկել սկզբից 89-րդ դիվիզիան, իսկ ավելի ուշ` ՆԳՆ զորքերի Սուխումի դիվիզիան` արդեն ջախջախված դիվիզիայի «պաշտպանությունն ուժեղացնելու» համար։ Բայց 417-րդ դիվիզիայի փոխարեն այստեղ եղել են թշնամու տանկերը»,- ասվում է գրքում։

Երեք դիվիզիաների` ցրտից և քաղցից հյուծված զորքերի մարտիկները չեն կարողացել դիմակայել հակառակորդի զրահատանկային զորքերին, որոնք գործել են դարանից և նախօրոք պատրաստված սահմաններից։ Ծանր կորուստներից հետո 89-րդ դիվիզիան ուղարկվում է համալրման և կազմի նախապատրաստման։ Փետրվարի վերջից այն պաշտպանելու էր Ազովի ծովի ափը։ Ապագայում Թամանյան թերակղզին կկոչվի «Կապույտ գիծ», որը խորհրդային զորքերը (այդ թվում` 89-րդ դիվիզիան) կճեղքեն արդեն 1943թ-ի սեպտեմբեր-հոկտեմբերին։

Հայերի ներդրումը ֆաշիզմի դեմ տարած հաղթանակում - Sputnik Արմենիա
Հայերի ներդրումը ֆաշիզմի դեմ տարած հաղթանակում

Այսպես` սեպտեմբերի 16-ին 89-րդ դիվիզիան այլ զորամիավորումների հետ լայնածավալ գրոհի է անցնում Նովոռոսիյսկ-Թամանյան թերակղզի ուղղությամբ։ Այդ գործողությունում քաջության և խիզախության համար 2623 զինվորներ կստանան պարգևներ և մեդալներ, իսկ երեքին կշնորհվի ԽՍՀՄ հերոսի կոչում (հետմահու)։ Եվ արդեն 1943թ-ի հոկտեմբերի 9-ին 89-րդ դիվիզիան կստանա «Թամանյան» պատվավոր անունը։

Առջևում դեռ Բեռլինի գրոհն է (այդ գործողության ժամանակ Թամանյան դիվիզիան եղել է միակ ազգային դիվիզիան), «Հայկական պլացդարմը» և բոլորին հայտնի Քոչարին Ռեյխսթագի պատերի մոտ… Պատերազմի ընթացքում դիվիզիան անցել է 7250 կմ ճանապարհ, որից 3640-ը` մարտեր մղելով։ Ազատագրել է ավելի քան 900 բնակավայր։ Ավելի քան 12 հազար զինվորներ պարգևատրվել են շքանշաններով և մեդալներով, նրանցից 9-ը դարձել է Խորհրդային Միության հերոս։ Պատերազմից հետո դիվիզիան կվերադառնա Հայաստան, իսկ որպես ազգային` Թամանյան դիվիզիան կկազմացրվի 1956թ-ին։

Լրահոս
0