00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մամուլի տեսություն. կրքեր ՀԱՊԿ քարտուղարի և քիմիական թափոնների կենտրոնի շուրջ

© Sputnik / Asatur YesayantsՄամուլ
Մամուլ - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ի՞նչ են գրում թերթերն այսօր։ Sputnik Արմենիան ներկայացնում է հոկտեմբերի 5-ի մամուլի տեսությունը։

«Առավոտ». Հայաստանում չի կարելի քիմիական թափոնների պահեստ ստեղծել

Բնապահպանական մի խումբ կազմակերպություններ երեկ դիմել են վարչապետ Կարեն Կարապետյանին` մտահոգություն հայտնելով ՄԱԿ-ի զարգացման ծրագրի աջակցությամբ ՀՀ բնապահպանության նախարարության կողմից համատեղ իրականացվելիք` 1 մն. ԱՄՆ դոլար արժեքով անվտանգ քիմիկատների կառավարում լայնածավալ ծրագրի ենթաբաղադրիչ հանդիսացող ժամկետանց պեստիցիդների պաշարների ոչնչացում և կայուն օրգանական աղտոտիչներով աղտոտված տարածքների ախտազերծում ծրագրի վերաբերյալ։ Ըստ բնապահպանների` ծրագրով նախատեսվում է Կոտայքի մարզում ստեղծել վտանգավոր քիմիական թափոնների ազգային պահեստավորման և կառավարման կենտրոն։

«Հայաստանը պատերազմող երկիր է և ռազմավարական անվտանգության ապահովման տրամաբանությունից ելնելով` պետք է զարգանա դեպի մաքուր տեխնոլոգիաներ, այլ ոչ թե ստեղծի պատերազմի մեջ գտնվող երկրի համար ռազմավարական տեսակտեից վտանգ ներկայացոնղ ևս մեկ օբյեկտ»,- նշել են բնապահպանները։

Вагаршак Арутюнян в гостях у радио Sputnik Армения - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Վաղարշակ Հարությունյան. ՀԱՊԿ–ին միանալը Հայաստանի ճիշտ ընտրությունն էր

«Ժամանակ». ՀԱՊԿ գլխավոր քարտուղար` Վաղարշակ Հարությունյան 

Թերթի տեղեկություններով` Սեյրան Օհանյանի կողմից ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակվելու առաջարկը մերժելուց հետո այդ պաշտոնում ընտրությունը կրկին կանգ է առել պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանի վրա։ 

«Հոկտեմբերի 14-ին Երևանում կայանալիք ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողովում առաջիկա չորս տարիների համար Սերժ Սարգսյանը հենց նրա թեկնածությունն է առաջադրելու»,-գրում է թերթը։

«Ժողովուրդ». ֆերմերը` իր բերքի հետ միայնակ

Թերթը գրում է` արդեն իսկ ակնհայտ է, որ կարտոֆիլի բերքն այս տարի առատ է, և գյուղացիները, ինչպես միշտ, իրենց ապրանքն իրացնելու անլուծելի դարձած խնդրի առջև են կանգնել։ Ու եթե փոքր տնտեսությունների դեպքում խնդիրն ինչ-որ կերպ լուծելի է. մարդիկ շուկաներում կարող են կիլոգրամ-կիլոգրամ իրացնել իրենց բերքը, ապա ֆերմերների դեպքում, որոնք 10 կամ 20 տոննա կարտոֆիլի բերք են ստացել, լուրջ խնդիր Է առաջանում։ 

«ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը մթերման հարցերով չի զբաղվում՝ վկայակոչելով, որ իր գործառույթներն են՝ «գյուղատնտեսական գործունեություն իրականացնող սուբյեկտներին աջակցության ծրագրերի մշակումը և դրանց իրականացման մոնիթորինգը», ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունն էլ ի զորու չէ շուկա գտնել հայ ֆերմերների համար։ Ավելին՝ այս տարվա հունվարի 1-ից օգոստոսի 12-ն ընկած ժամանակահատվածում Ռուսաստանից Հայաստան է ներկրվել 2 մլն 358 հազար 725 կգ կարտոֆիլ՝ 40- 60 դրամով։ Արդյունքում ներքին շուկան հագեցվեց ռուսական կարտոֆիլով, իսկ տեղական կարտոֆիլի գինն էլ կտրուկ ընկավ՝ դառնալով 90-100 դրամ, որը շատ ցածր գին Է մեծ ծախսեր կատարած գյուղացիների համար։

Картошка в печи. Фестиваль Угощают кяварцы - Sputnik Արմենիա
«Քյավառա կորտոլը օսկուց էլ թանկ». կարտոֆիլը՝ հայկական բրենդ

Իսկ ի՛նչ Է անում այստեղ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը։ Կոնկրետ կարտոֆիլի ցանքս իրականացրած ֆերմերների ու գյուղացիների վրա սերմացու, ազոտական պարարտանյութ և դիզելային վառելիք է վաճառում ՀՀ պետբյուջեի հաշվին որոշակի արտոնյալ պայմաններով։ Եվ վերջ։ Մինչդեռ Հայաստանում կան բազմաթիվ հաջողակ գործարարներ, որոնք կարող են առավել մատչելի գներով գյուղացուն վաճառել վերը նշված անհրաժեշտությունները։ Հետևաբար, ի՞նչ իմաստ ունի մի ողջ նախարարության վրա ՀՀ պետբյուջեից տարեկան մոտ 16 մլրդ դրամ հատկացնելը»,-գրում է թերթը։

««Ժամանակ». դաժան ծեծ Վանաձորում

Թերթի տեղեկություններով՝ երեկ երեկոյան «Հայկական վերածնունդ» կուսակցության Վանաձորի ավագանու ցուցակը գլխավորող Արկադի Փելեշյանը (Ական) դաժան ծեծի է ենթարկել Վանաձորի Հայ Ավետարանական եկեղեցու առաջնորդ Ռաֆիկ Գրիգորյանին։

«Լուրը ճշտելու համար կապ հաստատեցինք Ռաֆիկ Գրիգորյանի հետ, սակայն հեռախոսազանգին լացակումած պատասխանեց Գրիգորյանի կինը, ով փոխանցեց, որ Գրիգորյանը ի վիճակի չէ պատասխանել, և այս պահին նրան հետազոտում են բժիշկները։ Ավելի ուշ փաստի առթիվ ոստիկանությունը հետախուզում հայտարարեց Արկադի Փելեշյանի նկատմամբ»,-գրում է թերթը։

«Հրապարակ». Սեյրան Օհանյանը` ընդդիմադի՞ր 

Թերթը գրում է, որ Սեյրան Օհանյանի պաշտոնանկությունից հետո խոսում են նրա՝ ընդդիմադիր դաշտ տեղափոխվելու մասին, որ նա նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վիկտոր Դալլաքյանի ստեղծելիք կուսակցության՝ «Շրջադարձի» նախագահն Է լինելու։

«ՀՀԿ-ական շրջանակները սա անհավանական են համարում, չնայած հաստատում են, որ Օհանյանը նեղացած Է բաժանվել Սերժ Սարգսյանից։ Իր հերթին՝ չնայած Դալլաքյանը նախօրեին մասնակցում էր նախագահի մոտ խորհրդակցությանը, որի ժամանակ ներկայացվեց աշխատակազմի նոր ղեկավարը, սակայն, նրա կողմնակիցների պնդմամբ, առանց երկմտելու դուրս կգա ՀՀԿ-ի դեմ, Եթե Սեյրան Օհանյանը վերջնական համաձայնություն տա»,-գրում է թերթը։

«Չորրորդ իշխանություն». ուռճացված ընտրացուցակներ և կեղծ նպաստառուներ Սարատակ գյուղում

Թերթը գրում է, որ Շիրակի մարզի Սարատակ գյուղում վերընտրվել է գործող գյուղապետ Միշա Ղրզեյանը, որի որդին ծեծի էր ենթարկել թոշակառու համագյուղացուն, այստեղ եղել են նաև ուռճացված ընտրացուցակներ ու նպաստառուների կեղծ հասցեներ` մոտ ութ տասնյակ։

«Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը խնդրով զբաղվելու, այսինքն` բյուջեից գողացածը վերադարձնելու և մեղավորներին հայտնաբերելու և պատժելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու փոխարեն արեց հակառակը. Արթիկի սոցիալական ծառայության պետին գործուղեց գյուղ` Միշա Ղրզոյանի օգտին քարոզարշավ անելու և նպաստ կտրելու դիմաց ձայն հավաքելու համար։ Ըստ շրջանառվող լուրերի` Արթիկի սոցիալական ծառայության պետին էլ իր հերթին «թևեր» է տվել Շիրակի նախկին մարզպես, այժմ` Սերժ Սարգկսյանի վերահսկողական ծառայության պետ Ֆելիքս Ցոլակյանը»,- գրում է թերթը։

Լրահոս
0