00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Քյավառա կորտոլը օսկուց էլ թանկ». կարտոֆիլը՝ հայկական բրենդ

© Sputnik / Арменуи ГригорянКартошка в печи. Фестиваль "Угощают кяварцы"
Картошка в печи. Фестиваль Угощают кяварцы - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Կարտոֆիլի անուշ բույրը, տնական օղու հոտը, բաժակների զնգզնգոցը, ցուրտ քամին, հայկական երգն ու պարը միախառնվել են իրար Գեղարքունիքի մարզի Գանձակ համայնքում: Նշանակում է` կարտոֆիլի փուռն արդեն վառված է, ու մի քանի րոպե հետո բոլորը կհամտեսեն, գավառցիների խոսքով ասած, անմահական ուտելիքը

ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի –  Sputnik. Այս տարի Գանձակում  կարտոֆիլի փուռը յուրօրինակ տոնակատարության վերածվեց: Գյուղում առաջին անգամ անցկացվում էր «Հյուրասիրում են քյավառցիները» խորագրով «Մեծ փուռ 2015» միջոցառումը:

Գանձակցի Մարտիրոսն արագ–արագ շուռ է տալիս աթարի կտորները, կարտոֆիլը տեղավորում աթարի տակ ու փռի մոտ կանգնած մարդկանց համոզում, որ իր պատրաստածն ամենահամովն է, բայց մի քիչ պիտի համբերեն մինչև կարտոֆիլը եփվի:

© Sputnik / Арменуи Григорян«Հյուրասիրում են քյավառցիները» խորագրով «Մեծ փուռ 2015» միջոցառումը
Картошка в печи. Фестиваль Угощают кяварцы - Sputnik Արմենիա
«Հյուրասիրում են քյավառցիները» խորագրով «Մեծ փուռ 2015» միջոցառումը

«Մինչև էս անմահական հրաշք կորտոլներ կեփեն, մենք էկեք խմենք մեր երկրի ու մեր ժողովրդի կենացը, որ լի տարի լինի ու մեր ժողովուրդ մե քիչ լավ ապրի,- ասում է հայտնի փռագետը, ու լցնում բաժակները, — հասնել Քյավառ ու չխմել՝ առնվազն մեղք կգործեք»:

Անցնում ենք հաջորդ փռին. այստեղ էլ նույն պատկերն է: Զրուցակցիս աչքերը արցունքոտվել են փռի ծխից, այտերը կարմրել են, բայց նա շատ համբերատար կրակի մեջ շուռումուռ է տալիս կարտոֆիլն ու ասում, որ իրենց համար սա նորություն չէ, իրենք ամեն տարի նման տոնի են վերածում կարտոֆիլի բերքահավաքը:

© Sputnik / Арменуи Григорян«Մեծ փուռ 2015» միջոցառումը
Картошка в печи. Фестиваль Угощают кяварцы - Sputnik Արմենիա
«Մեծ փուռ 2015» միջոցառումը

Իսկ Գանձակում այդ օրը ամեն ինչը կարտոֆիլից էր պատրաստված: Հյուրասիրության սեղաններից մեկն էլ ներկայացնում են Գանձակի մանկապարտեզի աշխատակիցները: Նրանք փռի կարտոֆիլի փոխարեն պատրաստել են կարտոֆիլից ժյուլիեն, խինկալի, տորթ, ռաֆաելլո, պիցցա, լցոնած կարտոֆիլ: Մանկապարտեզի աշխատակցուհի Լիաննա Մարտիրոսյանը նշում է, որ  կարտոֆիլով են ապրում  իրենց գյուղացիները, քանի որ հիմնական եկամտի աղբյուրը դա է:

«Այս տարի իմ հողամասից ստացել եմ մոտ մեկ տոննա կարտոֆիլ, սակայն չեմ  վաճառում, սպասում եմ  մի քիչ  թանկանա՝  գոնե   180-200 դրամ, որպեսզի կարողանամ  մի քիչ եկամուտ ունենալ»,-  ասում է Լիաննան:

Գանձակ համայնքի ղեկավար Վանիկ Հարությունյանն ամբողջ հյուրասիրության ընթացքում պտտվում էր  ու Երևանից  եկածներին  բացատրում է, թե ինչու է փառատոնն անցկացնելու համար ընտրվել իրենց գյուղը:

Գավառի նախկին վարչական շրջանում կարտոֆիլի ամենամեծ ցանքատարածություններն ունեցել է հենց Գանձակ համայնքը:

«Այս մշակաբույսը իրենց հետ այստեղ են բերել մեր պապերը Արևմտյան Հայաստանի Հին Բայազեթից, տոհմիկ իշխանների Արծրունիների ջանքով: Ավելի հստակ Բարսեղ Արծրունին  իր հետ հինգ փութ կարտոֆիլ է  բերել ու ցորենի սերմացու»,- պատմում է Գանձակի գյուղապետն ու հավելում, որ իրենք երկար ճանապարհ են անցել այդ կարտոֆիլի հետ, տքնել են, աշխատել, բազում դժվարություններ հաղթահարել։

«Ինքն արմատով է կպել մայր հողին, մենք էլ պորտալարով ենք կպած այդ հողին»,-հետաքրքիր զուգահեռներ է անցկացում գյուղապետը ու հետևում յուրաքանչյուր փռի մոտ կանգնած մարդկանց:

© Sputnik / Арменуи Григорян«Մեծ փուռ 2015» միջոցառումը
Картошка в печи. Фестиваль Угощают кяварцы - Sputnik Արմենիա
«Մեծ փուռ 2015» միջոցառումը

Գանձակում արդեն օրն ավարտին է մոտենում, ցուրտը սկսում է սաստկանալ, բայց հյուրերը գնալու միտք չունեն: Վանիկ Հարությունյանը նշում է, որ ցուրտ է, բայց հոգիները ջերմ են: «Դե  մի 60 գրադուս օղին է, մի քանի աստիճան մեր  ու հյուրերի ջերմություն է, էլ մրսելու մասին մտածելն արդեն ամոթ է»,- ծիծաղելով ասում է գյուղապետ Հարությունյանը  ու միանում շուրջպարին:

Իսկ մինչ ուշ երեկո  պարի շրջանն ավելի է մեծանում, բաժակների զնզգոցին միանում է «Քյավառա կորտոլը օսկուց էլ թանկ» երգը:

Արմինե Գևորգյան

Լրահոս
0