00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բյուջեի կոշտությունը կզգան անապահով խավերը

© Sputnik / Asatur YesayantsВардан Арамян
Вардан Арамян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
2017թ-ի պետական բյուջեի կոշտությունն իրենց վրա կզգան հիմնականում անապահով խավերը: Կենսաթոշակների և նպաստների բարձրացում հաջորդ տարվա ֆինանսական գլխավոր փաստաթուղթը չի նախատեսում:

ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի — Sputnik. ՀՀ կառավարության նիստում 2017թ-ի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարեց, որ բյուջեն կոշտ է լինելու: Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը Sputnik Արմենիայի խնդրանքով բացեց փակագծերը: Բյուջեի կոշտությունը հատկապես կզգան թոշակառուներն ու նպաստառուները: Կենսաթոշակների և նպաստների ավելացում ինչպես այս, այնպես էլ հաջորդ տարի չի նախատեսվում:

«Շատ դժվար է թոշակառուի աչքերին նայել և ասել՝ մենք խնդիրներ ունենք բյուջեի հետ, բայց մյուս կողմից, որպես տնտեսագետ և ֆինանսիստ, ես կարծում եմ ճիշտ չէ, որ մենք պարտք վերցնենք, որպեսզի թոշակներ ու նպաստներ տանք: Մենք պետք է տնտեսական աճին ձեռնամուխ լինենք, նոր դրանից հետո, բնականաբար, կբարձրացնենք թոշակներն ու նպաստները»,- ասաց Արամյանը:

Բացի կոշտ լինելուց` 2017թ. պետական բյուջեն, նախարարի խոսքով, նաև խելամիտ է և արտացոլում է տնտեսական ներկա իրողությունները: Ծախսերը շատ են, եկամուտները` քիչ, արդյունքում աճում է բյուջեի դեֆիցիտը: Այն ծածկելու համար ներգրավվում են արտաքին ֆինանսական մուտքեր, որոնք էլ մեծացնում են պետական պարտքը: Տնտեսության համար աղետաբեր այս համակարգը փոխելու համար նորանշանակ կառավարությունն առաջարկում է կրճատել անհարկի ծախսերը, հրաժարվել նոր պարտքեր ներգրավելուց:

«2017թ-ին տնտեսական աճի ցուցանիշը մենք ծրագրել ենք 3.2%, որովհետև 2 տարի անընդմեջ, երբ մենք պակասուրդը ավելի ենք թույլ տվել, քան նախատեսված է եղել բյուջեով, հիմնական ծանրությունն ընկել է կապիտալ ծախսերի վրա: Իսկ ծրագրային գրասենյակների միջոցով արտաքին ֆինանսավորմամբ իրականացվող ծագրերը հիմնականում կապիտալ շինարարական ծրագրերն են»,- ասաց Արամյանը՝ հավելելով, որ հենց այս ծրագրերի շնորհիվ է հնարավոր եղել ապահովել որոշակի տնտեսական աճ:

Национальное собрание РА - Sputnik Արմենիա
ԱԺ-ն` կառավարության կարուձևի և պաշտոնյաների աշխատավարձերի մասին

Նորանշանակ կառավարությանն անհանգստացնում է հատկապես պետական պարտքի չափը կառավարելի մակարդակում պահելու հարցը: Իսկ ֆինանսների նորանշանակ նախարարի խնդիրը, նրա ձևակերպմամբ, «խելամիտ հարկաբյուջետային քաղաքականություն վարելն է»: ՀՀ պետական պարտքի ցուցանիշն այս տարեվերջին, Արամյանի հաշվարկներով, կկազմի 5.9 մլրդ դոլար, ինչը ՀՆԱ-ի 49 %-ն է: Այս ցուցանիշը, սակայն, ֆինանսների նախարարը վտանգավոր չի համարում:

Ինչ վերաբերում է օլիգարխների ու մենաշնորհների դեմ պայքարին, Ֆինանսների նորանշանակ նախարարը նրանց գոյությունը տնտեսության մեջ բնական է համարում:

«Մարդկությունը երբ ծնվել է, օլիգարխիա հասկացությունը ծնվել է նրա հետ: Նախնադարում լավ օլիգարխը եղել է լավ մամոնտ սպանողը, որին հասել է ամենամեծ կտորը»,- ասաց Վարդան Արամյանը։

Նա միաժամանակ վստահեցրեց, որ կառավարության խնդիրն է ոչ թե պայքարել նրանց դեմ, այլ բերել օրինական դաշտ:

Լրահոս
0