00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԱԺ-ն` կառավարության կարուձևի և պաշտոնյաների աշխատավարձերի մասին

© Пресс-служба НС РАНациональное собрание РА
Национальное собрание РА - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ԱԺ-ն այսօր արտահերթ նիստի աշխատանքը սկսեց նախօրեին քննարկված մի շարք օրինագծերի քվեարկությամբ: Բոլոր նախագծերն ընդունվեցին ձայների մեծամասնությամբ:

ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի — Sputnik. Հայաստանի Ազգային ժողովը սեպտեմբերի 28-ի նիստում սկսեց քննարկել ՊԵԿ պաշտոնյաների աշխատավարձերի հարցը, «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ նախագիծը ներկայացրեց և որոշ դրույթներ պարզաբանեց ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը։

Նախագծով կառավարությունն առաջարկում է օրենքում վերականգնել ՊԵԿ նախագահի և տեղակալների, ինչպես նաև մի շարք այլ պաշտոնյաների մասին դրույթները այնպես, ինչպես դրանք եղել են մինչև ֆինանսների նախարարության կազմում ներառելը: Նախատեսվում է նաև օրենքից հանել պետական և ծառայողական գաղտնիքին տիրապետելու համար նախատեսված հավելումները: Բայց Միրումյանը հայտնեց, որ գաղտնիքին տիրապետող անձանց աշխատավարձը դրանից չի պակասի, այլ կներառվի նրանց հիմնական աշխատավարձերում:

ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանը հարց ուղղեց զեկուցողին` վկայակոչելով մամուլի հրապարակումներն այն մասին, որ ՊԵԿ-ն առաջիկայում կարող է բաժանվել հարկային և մաքսային մարմինների:

Ованнес Овсепян - Sputnik Արմենիա
ԱԺ-ն քննարկում է ՊԵԿ նախագահի աշխատավարձը, իսկ նա շտապում է լքել խորհրդարանը

«Վերջնական որոշում այս հարցի շուրջ կա ՞, որ հիմա քննարկում ենք,- հարցրեց պատգամավորը,- գուցե սպասե՞նք մինչև կառավարությունը վերջնականապես իրականացնի փոփոխությունները, նոր օրենքը փոխենք»:

ՊԵԿ փոխնախագահ Վախթանգ Միրումյանն էլ ասաց, որ նման քննարկում իրեն հայտնի չէ: «Կարծում եմ, որ եթե առաջնորդվենք նման սկզբունքով, ամեն հարցում էլ կարող ենք ասել` սպասենք լինի, նոր »,- ասաց նա:

Իսկ ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ կառավարության ներկայացրած նախագիծը ոչ թե տեխնիկական բնույթի է, այլ ունի քաղաքական ենթատեքստ:

«Երեկ կառավարությունն իրականացրեց կառուցվածքային փոփոխությունները: Այն նախարարությունները, որ ակնհայտորեն պետք է դառնային կոմիտե, բայց քանի որ տվյալ անձը տեր ուներ, մնացին նախարարություններ, հարաբերականորեն «անտերները» վերաձևվեցին կոմիտեների: Հերթական կարուձևը տեղի ունեցավ հերթական խումբ մարդկանց համար»,- ասաց Զոհրաբյանը։

Նա հավելեց, որ եթե նպատակը արդարության վերականգնումն է ՊԵԿ նախագահի և նրա տեղակալների վարձատրության կոնտեքստում, ապա հանուն արդարության` ՊԵԿ-ը պետք է հրաժարվի նաև 10% հավելավճարներից:

Լրահոս
0