00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանում ներդրվելու են սրտի վիրահատական նոր տեխնոլոգիաներ

© Sputnik / Asatur YesayantsОперация
Операция - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Սրտանոթային հիվանդություններն ամբողջ աշխարհում առաջին տեղում են մահացության ցուցանիշներով։ Սա վերաբերում է նաև Հայաստանին։ Այսօր լրացավ սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտի 55–ամյակը։ Այդ առիթով կազմակերպված միջոցառմանը ներկա էր նաև ՀՀ առողջապահության նորանշանակ նախարար Լևոն Ալթունյանը։

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի — Sputnik. Աշխարհում տարեկան 17 միլիոն մարդ մահանում է սրտանոթային հիվանդությունների պատճառով։ Հայաստանում, ինչպես ամբողջ աշխարհում մահացությունների թվով առաջին տեղում են հենց սրտանոթային հիվանդությունները։

Հայաստանը սրտաբանության ոլորտում լուրջ հաջողություններ է գրանցում որակյալ մասնագետների շնորհիվ, ինչպես` Հայաստանում, այնպես էլ` երկրի սահմաններից դուրս։ Արտերկրում աշխատող սրտաբան Բագրատ Ալեքյանը հաճախ է Հայաստան այցելում փորձի փոխանակման նպատակով։ Նա լրագրողների հետ զրույցում ներկայացրեց սրտաբանության կարևոր դերը հանրության կյանքում։

«Աշխարհում ամեն երրորդ մարդը մահանում է ինֆարկտից։ Շատ շուտով Հայաստանում ներդրվելու են տեխնոլոգիաներ, որոնք հնարավորություն կտան առանց մարդու սիրտը բացելու անոթի միջոցով փոխել սրտի փականը»,-ասաց Ալեքյանը։

Իսկ ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը հիշեց մութ ու ցուրտ տարիները, երբ ծայրահեղ դժվարին պայմաններում մեր բժիշկները հրաշքներ էին գործում։ Իսկ առավել հատկանշական է, որ շատ արագ տեմպերով մեր սրտաբանները հաջողություններ ունեցան ու համընթաց քայլեցին միջազգային նորագույն տեխնոլոգիաներին։ Նա ընդգծեց, որ անկախության 25 տարիների ընթացքում առողջապահության ոլորտի ամենաարագ և հստակ զարգացող բնագավառը սրտաբանությունն է։

«Մենք, լինելով երիտասարդ, բայց ինչ-որ չափով նաև հասուն պետություն, ծանր ճանապարհ ենք անցել։ Եղել են օրեր, որ անլուծելի են թվացել խնդիրները։ Մենք հասանք ֆանտաստիկ արդյունքների։ Երբ վիրահատություններ ու շունտավորումներ էինք անում, թվում էր, թե դա մեր գագաթնակետն էր։ Այս ծառայությունն իր զարգացումն ունեցավ։ Հետո առաջացավ ստենտավորման ծրագիրը։ Այս բնագավառը շատ արագ քայլերով առաջ է գնում։ Մեր հպարտությունն այն է, որ մենք հետ չենք մնում աշխարհից»,- ասաց Բաբլոյանը։

Սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտի 55-ամյակին նվիրված գիտաժողովին ներկա էր նաև առողջապահության նորանշանակ նախարար Լևոն Ալթունյանը։ Նա կրկնեց, որ հարցերին պատասխանել այս պահին չի կարող, քանի որ նրան ժամանակ է հարկավոր։

Операция - Sputnik Արմենիա
Հիվանդի գրպանն ամբողջությամբ չի դատարկվի. ի՞նչ արժե ստենտավորումը

«Եկել եմ շնորհավորելու ի պաշտոնե։ Այսօր իմ աշխատանքային 4-րդ օրն է, պատրաստ չեմ պատասխանելու ձեր հարցերին, թե ինչ ծրագրեր ունեմ սրտաբանության ոլորտում, եկել եմ խորհրդակցելու սրտաբանների հետ, առաջիկայում կներկայացնեմ ծրագրերը։ Ժամանակը գնում է, կյանքը զարգանում է»,-ասաց նախարարը։

Սրտաբանության ոլորտում ունեցած երկարատև և անմնացորդ աշխատանքի համար առողջապահության նախարարության պատվոգրերով պարգևատրվեցին մի շարք գիտնականներ։

ԱՀԿ–ի և Սրտի համաշխարհային ֆեդերացիայի տեղեկատվության համաձայն` սրտանոթային հիվանդությունների 80%-ը հնարավոր է կանխել, եթե անհրաժեշտ միջոցառումներ իրականացվեն։

Այս հիվանդությունների առաջացման վարքագծային հիմնական ռիսկի գործոններն են ծխախոտի օգտագործումը, ալկոհոլի չարաշահումը, անառողջ սննդակարգը, ինչպես նաև նստակյաց կյանքը, կենսաբանական գործոններից` ավելորդ քաշն ու ճարպակալումը, զարկերակային բարձր ճնշումը, շաքարային դիաբետը, արյան մեջ խոլեստերինի բարձր պարունակությունը։ Հետևաբար, երկրները շարունակական ծրագրեր պետք է իրականացնեն դրանք հնարավորինս նվազեցնելու և վերացնելու ուղղությամբ:

Լրահոս
0