00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հիվանդի գրպանն ամբողջությամբ չի դատարկվի. ի՞նչ արժե ստենտավորումը

© LeratrunovaОперация
Операция - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանում սրտի ստենտավորման վիրահատությունների գները նվազել են։ Երևանյան 8 և մարզային 1 բուժհաստատություն առաջին քայլն են արել։ Sputnik Արմենիան անդրադարձել է դրական փոփոխություններին ու ոլորտի խնդիրներին։

ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի — Sputnik, Գոհար Սարգսյան. Հիվանդանոցներից մեկի սրտի վիրաբուժության բաժանմունքում այսօր խաղաղություն էր ու բուժաշխատողների համար անսովոր լռություն. սրտի վիրահատության կարիք ունեցող և ոչ մի հիվանդ։ Բուժքույրերից մեկը պատմեց, որ միայն երեկ 7 ստենտ են տեղադրել։ Անկեղծացավ` ամեն անգամ յուրահատուկ ուրախություն են ապրում, երբ սրտանոթը բացվում է։

«Վիրահատությունից հետո շնորհավորում ենք մեզ ու նաև հիվանդին, որովհետև հերթական կյանքն ենք փրկել։ Մեզ աչքով չտանք, բայց այս տարվա ընթացքում դեռ ոչ մի անհաջող դեպք չի գրանցվել»,-ասաց բուժքույրը։

Սրտի վիրահատության համար հիվանդի գրպանն արդեն ամբողջությամբ չի դատարկվի։ Աշնան մեկնարկով տեղեկություն տարածվեց, որ մի շարք հիվանդանոցներ զգալիորեն նվազեցրել են սրտի ստենտավորման գները։ Այսուհետև սրտի վիրահատությունների համար պետք չէ մեկնել արտերկիր, հատկապես որ աշխարհի մյուս երկրների հետ համեմատած` հայաստանյան գները զգալի ցածր են։

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի Սրտաբանական բաժանմունքի և ինտերվենցիոն սրտաբանության բաժանմունքի վարիչ Լևոն Քոչարյանը ներկայացրեց ամբողջ գնացուցակը։

«Օրինակ` անգիոգրաֆիկ ծառայությունը 240 հազարից իջել է 160 հազարի։ Ոչ դեղապատ ստենտը 1 միլիոն 200 հազարից իջել է 850 հազար դրամի, իսկ դեղապատ ստենտը` 1 միլիոն 700 հազարից 1 միլիոն 100 հազարի»,-ասաց նա։

© Sputnik / Aram NersesyanԼևոն Քոչարյան
Левон Кочарян - Sputnik Արմենիա
Լևոն Քոչարյան

Հայաստանում ու նաև ամբողջ աշխարհում սրտանոթային հիվանդությունները մահացության ցուցանիշով առաջին տեղում են։ Բժիշկը նշեց, որ հիվանդության պատճառները տարբեր են` ալկոհոլային խմիչքների չարաշահում, սթրես, գենետիկ նախադրյալներ և այլն։

Նախնական կանխատեսմամբ` ծառայությունների գնանկման հետևանքով հիվանդների թիվը կավելանա։ Սակայն այստեղ հարց է ծագում` արդյո՞ք դրան զուգահեռ չի իջնի բժիշկների աշխատավարձը։ Այդ դեպքում ոլորտում մտավախություն կա, որ բժիշկների արտահոսք կարող է դիտվել։

«Մենք ունենք որակյալ սրտաբաններ, որոնց «կորցնել» պետք չէ։ Սրտի ստենտավորման գները նոր են իջել, չգիտենք, թե դա որքանով կանդրադառնա նրանց աշխատավարձերի վրա, բայց դա չի էլ բացառվում»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց հիվանդանոցներից մեկի աշխատակիցը։

Բացառիկ վիրահատություն Էրեբունի ԲԿ-ում - Sputnik Արմենիա
Հայաստանում բացառիկ վիրահատություններ են կատարվում

Բացի այդ, մեր տեղեկություններով, այսօր ոլորտի գերակա խնդիրներից է համարվում ստենտների ներմուծման հարցը։ Բառացիորեն ամեն ոք կարող է արտերկրից ստենտ գնել ու առաջարկել մասնավոր հիվանդանոցի։ Այս դաշտում վերահսկողություն չկա։ Եղել են նաև դեպքեր, երբ հիվանդները բժիշկներին առաջարկել են «մի տեղից էժան ստենտ բերել ու ավելի հարմար գներով վիրահատվել»։ Բայց եթե ստենտի մատակարարը ոչ թե հեղինակավոր ընկերություն է, այլ շարքային անհատ, ռիսկային գործոնը մեծանում է։ Բավական է միայն, որ այդ ստենտն անորակ լինի, և մարդու կյանքը կարող է խաղասեղանին դրվել։ Այս հարցը, ըստ տեղեկությունների, օրակարգում է ու շտապ լուծում է պահանջում։

Կառավարության` սեպտեմբերի 8-ի նիստի ժամանակ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը հայտնեց, որ, հաշվի առնելով պետպատվերի շրջանակում մատուցվող ծառայությունների հերթագրումների ավելացումը և հիվանդների աճող արտահոսքը հարևան երկիր` Վրաստան, առողջապահական գերատեսչությունը որոշում է կայացրել վերանայել սրտաբանական ծառայությունների գները։ Միայն 2016 թվականին Վրաստանում վիրահատվել է ՀՀ 49 քաղաքացի։

«Ծրագիրը հաստատվեց 700.000 դրամի շրջանակում` մեկ դեպքի փոխհատուցմամբ, գործող 1.100.000 դրամի փոխարեն: Վերլուծությունը փաստում է, որ յուրաքանչյուր ամիս կտնտեսվի 32.552.000 դրամ, որը նույն ֆինանսական միջոցների տրամադրման դեպքում հնարավորություն կտա շուրջ 30 դեպքով ավելացնելու փոխհատուցվող սրտի վիրահատական միջամտությունների թիվը»,-ասաց նախարարը։

Ըստ կանխատեսումների` իրականացվող միջոցառումների արդյունքում բնակչության համար կապահովվի սրտային ծառայությունների մատչելիություն, կնվազեն հերթագրումները, կկրճատվեն սրտանոթային հիվանդությունների մահացության ու հաշմանդամության ցուցանիշները։

 

Լրահոս
0