00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:58
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պողոսյան. վստահե՛ք իմ դարավոր «շպիոնական» փորձին

© SputnikТеван Погосян
Теван Погосян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ազգային Ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը մեր երկրում գերտերությունների քաղաքականությունն իրականացնողներին կոչ է արել Հայաստանին վերաբերվել սիրով, քանի որ մնացած բոլոր ճանապարհներն ինքնախաբեություն են։

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի — Sputnik. Ֆեյսբուքյան իր էջում Ազգային Ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը անդրադարձել է Հայաստանում օտար երկրների քաղաքականությունն առաջ տանող ուժերի՝ իր հասցեին հնչեցրած հայտարարություներին։

Նա հետաքրքիր դիտարկումներ է արել գերտերություների ներկայացուցիչների գործելաոճի վերաբերյալ և հորդորել է փոխել մոտեցումները Հայաստանի դեպքում։

Ստորև ներկայացնում ենք Թևան Պողոսյանի գրառումը.

«Քանի որ վերջերս ռուսական ինչ-որ մանր չինովնիկի փայլուն «մտահղացմամբ» հրապարակված ցուցակով ես արդեն «ամերիկյան շպիոն եմ», իսկ հայտնի ուլտրաարևմտամետի լրագրային ցուցակով էլ՝ «ռուսական շպիոն» (այս դեպում մեղմեցի), որպես բազմակողմանի մասնագիտացած «շպիոն», խորհուրդ եմ ուզում տալ Հայաստանում գերտերությունների քաղաքականությունն իրականացնողներին:

Հարգելի ամերիկացիներ ջան, հանրային լաչառությունը խրախուսելով կամ ռուսաֆոբիայի քարոզը չտեսնելու տալով, մեծ արդյունքների չեք հասնելու: Սա այդ երկիրը չէ: Հայաստանը ձեզ մոտեցնելու համար խթանեք, որ Սթարբաքսը մտնի երկիր, օգնեք, որ հայ զինվորը ավելի սպառազինված ու պաշտպանված լինի, օգնեք, որ մեր բժշկությունն արագ առաջ գնա:

Վստահե՛ք իմ դարավոր «շպիոնական» փորձին: Հարգելի ռուսներ ջան, մի՛ փորձեք վախեցնելով կամ սրան-նրան ամերիկյան շպիոնի պիտակը կպցնելով, Հայաստանը ձեր ազդեցության տակ պահել, այդպես մեծ արդյունքների չեք հասնելու: Սա այդ երկիրը չէ:

Теван Погосян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Թևան Պողոսյան. իշխանափոխությունն ուշացած էր

Հայաստանը ձեզ մոտեցնելու նպատակով բարձր դասարանցիների համար պարբերաբար այցեր կազմակերպեք Սանկտ-Պետերբուրգ և ամառային դպրոցներ՝ Մոսկվայի պետական համալսարանում, հասարակական կազմակերպություններին զարգացման ծրագրեր պատվիրեք և ընդգրկուն մշակութային միջոցառումներ արեք՝ հաղթողներին խրախուսելով Большой театр-ի տոմսերով և այցով՝ երկուսի համար:

Վստահե՛ք իմ դարավոր «շպիոնական» փորձին: Հայաստանին կարելի է քեզ մոտեցնել միայն սիրով ու առաջընթացով, մնացած բոլոր ճանապարհներն ինքնախաբեություն են և սեփական երկրների կառավությունների աչքերին թոզ փչող վատ չինովնիկների անպիտան նախաձեռնություններ»:

Լրահոս
0