ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի — Sputnik. Նախագահի մեկ այլ հրամանագրով Արմեն Ամիրյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարար:
Այդ մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։
Սերժ Սարգսյանի հրամանագրում նշված է. «Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով որոշում եմ Արմեն Ամիրյանին նշանակել Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարար»:
Նախագահի մեկ այլ հրամանագրով Արմեն Ամիրյանն ազատվել է Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամի պաշտոնից։
«Հիմք ընդունելով «Հեռուuտատեuության և ռադիոյի մաuին» Հայաստանի Հանրապետության oրենքի 29-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետը՝ որոշում եմ Արմեն Ամիրյանին ազատել Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամի պաշտոնից»,– նշված է հրամանագրում: