ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի — Sputnik. Ադրբեջանական կողմը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 600 կրակոց: Այս մասին հայտնում է ԼՂՀ պաշտպանության նախարարությունը։
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն` խիստ անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործողությունների: