ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի — Sputnik. Պայթյունը որոտացել է Մարդին-Դերիկ ճանապարհի վրա այն պահին, երբ զինվորականներ տեղափոխող մեքենա է անցել։ Տուժածներից երկուսի վիճակը ծանր է։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Դեպքի վայր են ժամանել շտապօգնության և ոստիկանության մեքենաները։ Այժմ ռումբի որոնման և չեզոքացման աշխատանքներ են իրականացվում։ Ահաբեկչության մեջ կասկածում են Քրդստանի բանվորական կուսակցությանը, որն արգելված է Թուրքիայում։