00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
51 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Գութան». վերադարձ ակունքներին կամ երկիրը սկսվում է սահմանից

© Sputnik / Aram NersesyanПресс-коференция, посвященная фестивалю этнографических песен и танцев “Гутан”
Пресс-коференция, посвященная фестивалю этнографических песен и танцев “Гутан” - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանում տեղի կունենա ազգագրական երգի–պարի երրորդ ամենամյա փառատոնը։ Այս տարի միջոցառումն ընդլայնել է աշխարհագրությունը` ընդգրկելով նաև Ղարաբաղը։ Sputnik Արմենիան պատմում է փառատոնի անվան, խորհրդանիշի և ծրագրի մասին։
ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի — Sputnik, Լաուրա Սարգսյան. «Գութան» ազգագրական երգի-պարի փառատոնի ծրագիրը, որն առաջիկայում կներկայացվի Հայաստանի և Ղարաբաղի բնակիչներին, արմատական փոփոխությունների չի ենթարկվի։ Այս տարի «Ակունք», «Կարին», «Վան», «Սասնա ծռեր», «Տարոնցիներ», «Սասունք», «Նուբար», «Մենք ենք՝ մեր սարերը», «Տավրոս», «Գորանի», «Մարաթուկ», «Մշո հավքեր» անվանի համույթներին կմիանա նաև «Ծովակ» մանկապատանեկան խումբը։

Փառատոնի ազգային մոտիվները

«Գութան» փառատոնի նպատակն է վերադառնալ ակունքներին` հայկական ավանդույթների վերածննդի ճանապարհով։

«Մենք փորձում ենք պահպանել ավանդական ազգային երգն ու պարը», — ասաց փառատոնի հիմնադիր, «Մրո» ազգագրական երգի կենտրոնի ղեկավար Արսեն Գրիգորյանը։ Նրա խոսքով՝ կարևոր է, որ հայկականը դուրս գա Հայաստանի սահմաններից։ Չէ՞ որ այն սփյուռքի և ողջ աշխարհի հայության սիրտն է։ Գրիգորյանն անդրադարձավ նաև սահմանամերձ շրջանների խնդրին, որոնց առջև ծառացած է ոչ միայն գոյատևելու, այլ նաև ազգային ինքնությունը պահպանելու խնդիրը։

«Պետք է ընդլայնել փառատոնը, հասնել սահմաններին, մեր ժողովրդին ցույց տալ իրական հայկական մշակույթը։ Ինչպես ասում էր Հայաստանի պաշտպանության նախկին նախարար և վարչապետ Վազգեն Սարգսյանը, հայրենիքը սկսվում է սահմանից», — ասաց Գրիգորյանը։

Հենց այդ պատճառով փառատոնը կանցկացվի նաև Ղարաբաղում։ Փառատոնի շրջանակում կկատարվեն տարբեր ժամանակների հայ զինծառայողներին նվիրված երգեր, այդ թվում` նրանց, ովքեր զոհվել են ապրիլին։

«Գութան» փառատոնը, չնայած «մանուկ հասակին», արդեն հասցրել է հայտնի դառնալ ինչպես հայերի, այնպես էլ զբոսաշրջիկների շրջանում։

Армянский танец Кочари - Sputnik Արմենիա
Քոչարի. հայկական պարի պատմությունը

«Մարդիկ շնորհակալություն են հայտնում մեզ նրա համար, որ մենք նրանց համար բացահայտել ենք հայկական մշակույթի մարգարիտները, որոնց մասին նույնիսկ չէին էլ կասկածում։ Նրանք սկսում են հետաքրքրվել անցյալով, իրենց համար նորովի բացահայտում Հայաստանը»,- Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց «Կարին» ազգագրական համույթի ղեկավար Գագիկ Գինոսյանը։

Նա նշեց, որ այսօր ինչպես հեռուստատեսությամբ, այնպես էլ համացանցում քարոզվում է ենթամշակույթ, որն ունի ոչ թե հայկական, այլ կովկասյան արմատներ։ Այդ ենթամշակույթով էլ դաստիարակվում է այսօրվա երիտասարդությունը։ Գինոսյանն այդ միտումը վտանգավոր է համարում։ Ստեղծված իրավիճակից դուրս գալու միակ ուղին նա տեսնում է նման փառատոներ անցկացնելու մեջ, որոնք այդքան սիրված են երիտասարդության կողմից։

«Գութանի» արմատները

Ազգագրական փառատոնը ծնվել է Պոլիտեխնիկական համալսարանում, որտեղ երկար տարիներ այն անցկացվել է։ Քչերը գիտեին փառատոնի մասին, և մեր ազգագրական երգն ու պարը տարածելու նպատակով որոշվել է փառատոնը զանգվածային դարձնել։

«Գութան» փառատոնի անվանումը պատահական չի ընտրվել։ Եղել է ժամանակ, երբ հայ հոգևորականներին արգելել են աշխատել։

Армянские национальные танцы - Sputnik Արմենիա
Մայրաքաղաքի 50 դպրոցներում հայկական երգ ու պար կդասավանդեն

«Այդ ավանդույթը փոխել է Ամենայն հայոց կաթողիկոս Մկրտիչ Խրիմյանը 1892-1907թթ։ Նա առաջինն է ձեռքը վերցրել գութանը և սկսել է վարել հողը», — ասաց Գինոսյանը։

Նրա խոսքով, Խրիմյան Հայրիկը համարել է, որ եթե հոգևորականության ներկայացուցիչն իսկապես ծառայում է ժողովրդին, ապա նա պետք է ավելի շատ աշխատի։

«Նրան նվիրել են «Գութան» երգը, որն այն մասին է, որ հենց գութանն է կերակրում ժողովրդին»,- նշեց Գինոսյանը։

Հենց այդ պատմությունն էլ ընկել է փառատոնի անվանման հիմքում։ Ինչպես հնում վարել են հողը, ցանել այն, իսկ հետո քաղել աշխատանքի պտուղները, այնպես էլ «Գութան» փառատոնը, տարածելով ավանդական երգն ու պարը, հոգևոր սնունդ է սերմանում մեր օրերում։

Լրահոս
0