00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գինոտ և անգին Հայաստանը

© XcookКрасное вино
Красное вино - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանում գինու արտադրության ավանդույթը մի քանի հազար տարվա պատմություն ունի: Հնագետների միջազգային խումբը 2010 թվականին հայկական Արենի գյուղից ոչ հեռու գտնվող քարանձավներում հնագույն գինեգործարան է հայտնաբերել:

ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի — Sputnik. Երևանում գինու մշակույթը շատ ակտիվ է զարգանում. այստեղ կարելի է հինգ տարբեր գինետուն մտնել ու համոզվել, որ յուրաքանչյուրն ունի ուրույն դեմք և հայկական գինու մեծ տեսականի, գրում է «Մեժդու ստրոկ» լրատվական գործակալությունը:

«ԽՍՀՄ-ի տարիներին վերևներում մեկը որոշում կայացրեց այն մասին, որ գինեգործական և խաղաղագործական արդյունաբերություն ունեցող հանրապետությունների ֆունկցիոնալ ծանրաբեռնվածությունը պետք է կիսել: Որոշեցին՝ Վրաստանը գինի կարտադրի, Հայաստանը` կոնյակ: Շատերի համար ընդունելի դարձավ այդ պոստուլատը: Չմտածեցին այն մասին, որ Հայաստանում գոյություն ունեն միայն այստեղ աճող բացառիկ տեսակներ, որոնք ի զորու են փոխանցել տարածաշրջանի գեղեցկությունն ու արևային կլիմայի հզորությունը», — նշում է «Армения, винная и невинная» հոդվածի հեղինակ Տատյանա Պոպովան:

Նա հիշեցնում է, որ 2007 թվականին հենց Հայաստանում տեղի ունեցավ ամբողջ գինեգործական աշխարհի համար կարևոր մի իրադարձություն` համաշխարհային գինեգործության բնօրրանի հայտնագործումը: Երկրի հարավում ծվարած Արենի գյուղի մոտակայքում գտնվող քարանձավային համալիրի պեղումների ժամանակ մշակութային մի քանի շերտեր հայտնաբերվեցին, որոնցից ամենահինը թվագրվում է մ.թ.ա. IV-V դարով: Պեղումների ժամանակ գտել էին խաղողի կորիզով և խաղողի վազի մնացորդներով սափորներ, ինչը վկայում է, որ այստեղ գինու արտադրության արդյունաբարական հնագույն համալիր է եղել, և այն ավելի քան 6.1 հազար տարեկան է:

Շեֆ-խոհարարին հյուր. Sputnik Արմենիայն պատմում է գինու մասին - Sputnik Արմենիա
«Համով Հայաստան». աշխարհում առաջին գինին ստեղծվել է Հայաստանում

«Ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ խաղողի կորիզները պատկանում են Արենի տեսակին, որն աճում է միայն Հայաստանում, — գրում է հեղինակը:- Հայաստանի որոշ գինեգործներ կիրառում են մեծ կավե կարասներում (վրացական քվևրիներին նման) խաղողի հյութի խմորման հին տեխնոլոգիան: Սակայն եթե Վրաստանում դուք կարող եք քվևրի տեսնել ամեն քայլափոխի, Հայաստանում կարասներն այդքան էլ հաճախ չեն օգտագործվում»:

Հոդվածում նշվում է, որ հարևան երկրների հետ առկա տնտեսական և քաղաքական խնդիրները և Ռուսաստանի հետ ընդհանուր սահման չունենալը դժվարացնում են Հայաստանից գինու արտահանելու գործընթացը:

«Որպես վերջաբան նշեմ, որ Հայաստանն այն վայրն է, որտեղ ուզում ես կրկին գալ: Զարմանահրաշ լեռներ, ժայռերով շրջապատված լճեր, ապշեցնող բնապատկերներ, հին եկեղեցիներ, քարից կերտած խաչքարեր, և ամենակարևորը` շատ բարեհամբույր և հյուրասեր մարդիկ, ինչը Հայաստանի ամենամեծ արժեքն է», — նշում է հեղինակը:

Լրահոս
0