00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մեր նոր «կինդեր սյուրպրիզ» կառավարությունը

© Sputnik / Asatur YesayantsЗаседание правительства. Карен Карапетян
Заседание правительства. Карен Карапетян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ինչպես երևում է, նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը սիրում է անակնկալներ մատուցել. նրա բոլոր նշանակումներն առ այս պահը անկանխատեսելի էին: Ինքն էլ անկանխատեսելի վարչապետ էր, և ուրեմն այս դեպքում ժողովրդական ասույթը մի փոքր այլ կերպ կհնչի. «Ասա՝ ով է վարչապետդ, ասեմ՝ ովքեր են նախարարներդ»:

Ինչպես արդեն նկատել ենք մեր նախորդ հրապարակումներում, մենեջերական ցայտուն հատկանիշներով աչքի ընկնող Կարեն Կարապետյանի նշանակած մենեջերական հմտություններով նորանշանակ նախարարների անուններն անգամ դժվարանում ենք հիշել, քանի որ հայտնի շրջանակներում ծեծված անուններ չեն: Իսկ սովորաբար, դիտմամբ, թե պատահմամբ, այնպես է եղել, որ փոխվում էին նախարարները, բայց face-երն ու անունները չէին փոխվում: Ինչպես ասում են, «ռակիռովկա» էին լինում:

Карен Карапетян - Sputnik Արմենիա
Եկել է նոր «դրայվի» ժամանակը

Այս պահին հստակ են ֆինանսների նորանշանակ նախարար Վարդան Արամյանի, էներգետիկայի և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանի, գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի, տրանսպորտի և կապի նախարար Վահան Մարտիրոսյանի անունները: Ասում են` լավ մենեջերներ են: Շրջանառվում է առողջապահության ու մշակույթի նախարարների հնարավոր թկնածուների անունները, որ էլի «կինդեր սյուրպրիզ» տարբերակով է ստացվում: Ո՞վ կպատկերացներ «Ինգո Արմենիայի» Լևոն Ալթունյանին առողջապահության նախարար. ասում են` Կարեն Կարպետյանի ընկերն է: Արմեն Ամիրյանի թեկնածությունն էլ հաճելի անակնկալների շարքից է, նա կփոխարինի ամենաերկարակյաց մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին. ասում են՝ Ամիրյանը բոլորի համար ընդունելի տարբերակ է:

Առայժմ չի հիասթափեցրել վարչապետը, գոնե մի բան հաստատ արել է. թարմություն է մտցրել կառավարություն: Թե չէ հին ու հնացած դեմքերն արդեն վաղուց հոգնեցրել են: Դեմքերի թարմությունն ապահովված է, մնում է` մի քիչ էլ դեպքերի թարմություն զգանք:

Եթե կառավարությունում նոր շունչ ենք զգում, նույնը չի կարելի ասել նախագահականի կամ Հանրային հեռուստաընկերության մասին: Նախագահականում փոփոխությունը նույն տրամաբանությամբ չընթացավ, հին դեմքերը վերադարձան՝ ի դեմս Ալեքսան Հարությունյանի, որը ղեկավարել է Հանրային հեռուստաընկերությունը, նաև նախագահի աշխատակազմը: Տիգրան Հակոբյանն էլ նոր դեմքերի դասին չի պատկանում, որ Հեռուստատեսության ու ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամ ընտրվեց: Նա ժամանակին ղեկավարել է «Արեմնպրես» լրատվական գործակալությունը:

Սակայն դոմինոյի էֆեկտով իրականացվեց ևս մեկ փոփոխություն` հայտնի է նոր գլխավոր Դատախազի անակնկալ անունը` Արթուր Դավթյան: Մինչ այդ Դավթյանը ՀՀ գլխավոր դատախազի տեղակալն էր:

Այսպիսով` մեր օրերում «կինդեր սյուրպրիզները» մոդայիկ են դառնում` պարզապես հայկական դրոշմակնիք է անհրաժեշտ. ասենք` «կինդեր զարմանք»…


Հ.Գ.- Մեկ նախազգուշացում, «կինդեր սյուրպրիզը» մի հատկություն ունի. ազարտի մեջ է գցում: Հատկապես երեխաներին դժվար է հետ պահել այն գայթակղությունից, թե ինչ դուրս կգա հաջորդ «կինդերից»: Մենք էլ ապահովագրված չենք այդ գայթակղությունից, առջևում դեռ մի շարք «կինդեր սյուրպրիզ» նախարարներ են սպասվում:

Լրահոս
0