00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Եկել է նոր «դրայվի» ժամանակը

© PHOTOLUREКарен Карапетян
Карен Карапетян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրաժարականը չուշացավ: Նրա վերջին կառավարության նիստը հրաժարականի «դատավճռի» հրապարակումն էր: ՀՀԿ գործադիր մարմնի նիստը վաղուց պլանավորված էր, որտեղ պիտի հայտարարվեր Աբրահամյանի և նրա կաբինետի հրաժարականի մասին ու պիտի հաստատվեր Կարեն Կարապետյանի թեկնածությունը, որի անունը վաղուց էր շրջանառվում:

Հայաստանի վարչապետի նոր թեկնածուն Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանն է՝ ռուսական «Գազպրոմբանկի» առաջին փոխնախագահը: Նա այդ պաշտոնին գնաց՝ Երևանի քաղաքապետի պաշտոնից հրաժարվելով, ու իր հրաժարականն էլ բացատրեց այլ աշխատանքի տեղափոխվելու, ինչպես նաև անձնական բնույթի այլ պատճառներով:

Թեև Կարեն Կարապետյանը հասցրեց հայտնի դառնալ հայաստանյան հասարակական լայն շրջանակների համար, սակայն հայտնի շատ գործիչներից տարբերվում է, քանի որ չհասցրեց վարկաբեկվել:

Ասում են՝ քաղաքականությունն ու պաշտոնը վարկաբեկում են անձերին: 

Պատահական չէ, որ նոր կառավարության ղեկավարի հարցում Սերժ Սարգսյանի ընտրությունը կանգ է առել հենց Կարեն Կարապետյանի վրա:

Карен Карапетян - Sputnik Արմենիա
Ով է վարչապետի նոր թեկնածու Կարեն Կարապետյանը

Վարկաբեկված կառավարության հեղինակության բարձրացման համար անհրաժեշտ է չվարկաբեկված ղեկավար, որը ենթադրաբար պիտի ձևավորի նոր չվարկաբեկված կաբինետ: Իսկ ո՞րն է այդ դեպքում Կարեն Կարապետյանի ֆենոմենը:

Նա, թեև հասցրել է բազմաթիվ պաշտոններ զբաղեցնել, սակայն հասարակության շրջանում հայտնի է որպես լավ մենեջեր: Բոլորի հիշողության մեջ դաջվել է նաև արդեն քաղաքապետ դարձած Կարեն Կարապետյանի հայտնի արտահայտությունը՝ «այնտեղ աշխատելով դրայվ եմ զգում»:

Կարեն Կարապետյանի հաջողության գաղտնիքը հավանաբար այն է, որ իրեն երբեք քաղաքական գործիչ չի համարել, իսկ որպես քաղաքապետ էլ չհասցրեց վարկաբեկվելու աստիճան երկար պաշտոնավարել: Իհարկե, երևանցիներից շատերը հիասթափվեցին, երբ նա քաղաքապետի պաշտոնը ստանձնելուց հետո առաջին քայլերն ուղղեց փողոցային առևտրի վերացմանը, և Երևանում սկսվեցին մանր առևտրի կետերի ապամոնտաժման համատարած աշխատանքները: Իսկ մարդիկ օրվա հացի փող էին աշխատում…

Բայց լավ մենեջերի հմտություններն այստեղ էլ օգնեցին նրան ճիշտ ժամանակին հեռանալ: Այսպիսով, Կարեն Կարապետյանի հաջողության բանալին կարելի է գտած համարել՝ միշտ քաղաքականությունից հեռու, լավ մենեջեր, դրայվով աշխատելու մեծ ցանկություն:

Իհարկե, այս պահին դժվար է պատկերացնել վարչապետի պաշտոնում քաղաքականությունից հեռու լինելն ու բյուջեի ճեղքվածքի առկայության պարագայում դրայվով աշխատելը, սակայն Կարեն Կարապետյանի՝ մենեջերի ունակություններն այնուամենայնիվ խոստումնալի են: Քաղաքապետ նշանակվելիս Կարեն Կարապետյանն ասել էր, որ իրեն այդ պաշտոնում առաջադրած Հայաստանի Հանրապետական կուսակցությունն իր առջև «կուսակցական առաջադրանք» չի դրել:

Зал заседаний Правительства РА - Sputnik Արմենիա
Վարչապետները գալիս ու գնում են. Հովիկ Աբրահամյանը 13-րդն էր

Եթե Կարեն Կարապետյանի «դաբրոն» արդեն ստացել են հանրապետականները, ուրեմն ենթադրաբար վարչապետի պաշտոնում առաջադրելիս նույնպես հանրապետականները կուսակցական առաջադրանք չեն դրել:

Ի դեպ, Կարեն Կարապետյանի կառավարության որոշ անուններ արդեն շրջանառվում են, քանի որ որոշ նախարարներ հաջորդ կառավարության կազմում չեն լինելու:

Ըստ շրջանառվող լուրերի՝ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին կփոխարինի Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանը։

Քննարկվում է նաև Ազգային անվտանգության խորհրդի նորանշանակ քարտուղար Արմեն Գևորգյանին Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար նշանակելու հարցը, որը կփոխարինի այդ պաշտոնը ներկայումս զբաղեցնող Վիգեն Սարգսյանին: Վերջինն էլ, ենթադրաբար, պիտի փոխարինի Էդվարդ Նալբանդյանին արտգործնախարարի պաշտոնում:

Այսպիսով, եկել է նոր դրայվի ու նոր դեմքերի ժամանակը: Մենք էլ դրայվով սպասում ենք նոր ու դրական փոփոխությունների…

Լրահոս
0