ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի — Sputnik. Դասընթացները գործում են Հումանիտար համալսարանի պատմաարխիվային ինստիտուտի ֆակուլտետի շրջանակում, հաղորդում է rusarminfo-ն:
Ծրագրի շրջանակում կարելի է ծանոթանալ ռուսական և արտասահմանյան արխիվներում առկա հիմնական ֆոնդերին և հավաքածուներին, ինչպես նաև վերլուծել ռուսական և արտասահմանյան պատմագրությունը՝ շեշտը դնելով 20-րդ դարի ցեղասպանությունների նախադրյալների ու պատմության քիչ հետազոտված և վիճելի կողմերի վրա: