ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի — Sputnik. ՀՀ ԱԻՆ-ը հաղորդում է, որ երեկոյան ժամերին, անվտանգության նկատառումներից ելնելով, կրկին կփակվի Լարսի ճանապարհը:
Ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար՝ հետևյալ կանոնների պահպանման դեպքում.
միաժամանակ երկու կողմերից հանդիպակաց երթևեկությունն արգելվում է,
երթևեկությունը պետք է իրականացվի առանց կանգառների,
ինտենսիվ տեղումների դեպքում արգելել տրանսպորտային միջոցների երթևեկությունը:
Երթևեկությունը նշված կարգով իրականացվում է պարեկային ոստիկանության անմիջական վերահսկման և կոորդինացման ներքո: