00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:45
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արծվիկ Մինասյան. Հրաժարականի շեմին, ծրագրերը` գրպանում

© Sputnik / Asatur YesayantsАрцвик Минасян
Арцвик Минасян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Քանի դեռ ԶԼՄ–ները շրջանառում են լուրերն այն մասին, որ էկոնոմիկայի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արծվիկ Մինասյանը լքելու է պաշտոնը, վերջինս ամփոփում է յոթ ամսվա աշխատանքի արդյունքներն ու ապագայի ծրագրեր կազմում։

Լաուրա Սարգսյան, Sputnik.

Հայաստանի էկոնոմիկայի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արծվիկ Մինասյանն այսօր ասուլիս էր հրավիրել։ Ասուլիսին ներկա լրագրողները սպասում էին, որ նա հրաժարականի հայտարարություն կանի, մինչդեռ նախարարի ժամանակավոր պաշտոնակատարը ցույց տվեց, որ թեև ոչ ամուր, բայց այնուամենայնիվ նստած է իր աթոռին։

Арцвик Минасян - Sputnik Արմենիա
Արծվիկ Մինասյան. կաշխատեմ մինչև նոր հրաման ստանալը

Աջակցություն ձեռնարկատիրությանն ու «Doing Business»-ը

Գործունեության արդյունքներն ամփոփելով` Մինասյանը նշեց, որ վերջին յոթ ամսվա ընթացքում երկրի տնտեսական ոլորտի բարելավմանը նպաստող մի շարք բարեփոխումներ են իրականացվել և դրա ապացույցն է Համաշխարհային բանկի «Doing Business 2016» զեկույցն է։

Զեկույցի համաձայն` Հայաստանն ԱՊՀ երկրների ցանկում լավագույն ցուցանիշն է ցուցադրել և 189 երկրի շարքում զբաղեցրել է 35-րդ տեղը` իր դիրքը բարելավելով երեք հորիզոնականով։ Մինասյանը կարծում է, որ Հայաստանը կարող է «Doing Business» զեկույցում ցուցանիշը բարելավել 10 հորիզոնականով։

Նրա խոսքով` նախարարությունը 2016 թվականին մի շարք միջոցառումներ է իրականացրել, որոնք դրական են ազդեցություն են ունեցել երկրի գործարար մթնոլորտի վրա, նպաստել են ներդրումների աճին ու խթանել բիզնեսը։

Ներդրումային քաղաքականություն

Իրականացվող քաղաքականության շրջանակում նախատեսվում է միասնական կենտրոն ստեղծել, որը մշտական կապի մեջ կլինի ներդրողների հետ։ Վերջիններս ցանկացած պահի կարող են օգնության դիմել։ Կենտրոնն իրավաբանական լիարժեք օգնություն կցուցաբերի ներդրողներին։

Арцвик Минасян - Sputnik Արմենիա
Արծվիկ Մինասյան. Հավատում եմ հակամենաշնորհային ծրագրին, որովհետև ես էլ եմ իշխանություն

Նախարարի ժամանակավոր պաշտոնակատարը հայտնեց, որ իր պաշտոնավարման յոթ ամսվա ընթացքում հաստատվել է ութ ներդրումային ծրագիր, որոնք 1500 նոր աշխատատեղի հնարավորություն են ընձեռում։ Բանակցություններ են տարվել ինչպես չինական, այնպես էլ ԵՏՄ երկրներում գործող ընկերությունների հետ։

Մինասյանի խոսքով` չինական ընկերությունների հետ բանակցություններ են անցկացվել Հայաստանում պղնձաձուլական, ցեմենտի և ապակու գործարանների ստեղծման, ինչպես նաև պեռլիտի արտադրման վերաբերյալ։

Բիզնես բացելու հարցում հետաքրքրություն են դրսևորել չինական «MCC Overseas»-ը, «China National Building Materials Group Corporation»-ը։

«Համոզված եմ, որ մոտ ապագայում լուրջ ներդրումներ են արվելու», — ասաց Մինասյանը։

Ներդրումային քաղաքականությանն աջակցելու նպատակով էլ օրինագիծ է մշակվել, որը թույլ կտա պաշտպանել օտարերկրյա ներդրողներին, ինչպես տեղական, այնպես էլ միջազգային իրավունքի շրջանակում։

Նախարարի ժամանակավոր պաշտոնակատարի կանխատեսմամբ` ներդրումային օրենսդրության բարելավման շնորհիվ Հայաստանում առաջիկա տարիներին շուրջ 800 մլն դոլարի ներդրում կարվի։

Մասնավոր հատված և սոցփաթեթ

Էկոնոմիկայի կարևորագույն լոկոմոտիվներից մեկը մասնավոր հատվածի զարգացումն է։ Այդ նպատակով էլ նոր օրենք է մշակվել պետություն-մասնավոր հատված փոխգործակցության մասին, որը դեռ քննարկման փուլում է։

«Կան պետության և մասնավոր հատվածի գործակցության առանձին դրական օրինակներ, երբ պետությունը նպաստում է մասնավոր հատվածի զարգացմանը, սակայն դա բավարար չէ», — նշեց Մինասյանը։

Մինասյանը նշեց, որ փոփոխություններ կլինեն նաև սոցփաթեթների վերաբերյալ, որոնց պատճառով որոշ ժամանակ առաջ մեծ աղմուկ էր բարձրացել։ Ավելի կոնկրետ` հանգստյան համար նախատեսված սոցփաթեթների օգտագործման համակարգում 300 մլն դրամի չարաշահման փաստեր էին հայտնաբերել։

Армянский драм - Sputnik Արմենիա
Սոցփաթեթը խթանում է տուրիզմն ու հրահրում չարաշահումներ

Ոլորտում իրականացված ստուգումները ցույց էին տվել, որ Հայաստանում կամ Ղարաբաղում պետական ծառայողների հանգստի համար պետբյուջեից հատկացված միջոցները նպատակային չեն օգտագործվել։

Առաջարկվող փոփոխությունների համաձայն` ֆինանսական միջոցները ֆիզիկական անձանց կփոխանցվեն կամ բանկի միջոցով, կամ էլ կփոխանցվեն այն հյուրանոցների հաշվեհամարներին, որտեղ պատրաստվում են հանգստանալ պետծառայողները։

Նա կարծում է, որ այս հարցի լուծումը բեռ չէ պետբյուջեի համար։

Տարեկան շուրջ 100 000 պետական ծառայող սոցիալական փաթեթի շահառու է ճանաչվում։ Նրանցից 60 000-ն իրենց ընտանիքի անդամների հետ վերջին տարիներին օգտվել են հանգստի հնարավորությունից։ Նախարարության տվյալներով` այդ ցուցանիշը կազմում է Հայաստանի ներքին զբոսաշրջության ընդհանուր ծավալի 10-15%-ը։

 

Լրահոս
0