00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:10
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
11:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սոցփաթեթը խթանում է տուրիզմն ու հրահրում չարաշահումներ

© Sputnik / Arpi BeglaryanАрмянский драм
Армянский драм - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Պետական ծառայողներին տրվող սոցիալական փաթեթի հանգստի բաղադրիչն այս տարի դեռ կգործի, իսկ կառավարությունն այդ ընթացքում կորոշի` պահպանե՞լ այն հաջորդ տարիների համար, թե՞ ընդհանրապես վերացնել` վերացնելով նաև դրանում առկա կոռուպցիոն ռիսկերը։

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի-Sputnik. Նելլի Դանիելյան. Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը կառավարության վերջին նիստում հայտարարեց, որ սոցիալական փաթեթի հանգստի բաղադրիչում 300 միլիոն դրամի չարաշահում է հայտնաբերվել, և դա այն դեպքում, երբ ստուգել են այս ոլորտում աշխատող 69 տուրիստական գործակալություններից միայն 7-ի աշխատանքը։

Այն մասին, որ պետական ծառայողներին Հայաստանում կամ Արցախում հանգստանալու համար պետբյուջեից տրամադրվող գումարները նպատակին չեն ծառայում, վարչապետ Աբրահամյանը հայտարարեց դեռևս մարտին` հանձնարարելով ուսումնասիրել այդ ոլորտում առկա չարաշահումները։

© Sputnik / Asatur YesayantsՀանգիստ
Вид на гору Арарат из кафе - Sputnik Արմենիա
Հանգիստ

Երկրորդ անգամ նույն հանձնարարությունը վարչապետը հնչեցրեց արդեն հուլիսի 7-ի կառավարության նիստում։ Ավելին` հայտարարվեց, որ հանգստի բաղադրիչը կասեցվում է անորոշ ժամանակով` մինչև ուսումնասիրությունների ավարտը։

ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը, Sputnik Արմենիայի հետ զրույցում մեկնաբանելով կառավարության որոշումը, նշեց, որ կասեցումը վերաբերում է 2017-19թթ-ին։

«Սա չի նշանակում, որ արդեն վերացվել է, և չի բացառվում, որ արդեն 2017թ-ի բյուջետային քննարկումների ժամանակ հաշվի կառնվեն ներկայացված առաջարկությունները, կգնահատվի առկա իրավիճակը, այս բաղադրիչի արդյունավետությունը, և պետական այս միջոցները կպահպանվեն»,- ասաց Ապրեսյանը` հավելելով, որ այս տարի պետական ծառայողները դեռ հնարավորություն կունենան իրենց հանգիստը սոցփաթեթով կազմակերպելու։

Ինչ վերաբերում է չարաշահումներին, Մեխակ Ապրեսյանը նշեց, որ որոշ դեպքերով իրավապահ կառույցներում արդեն իսկ քրեական գործեր են հարուցվել։ Իսկ թե ով կպատժվի պետական բյուջեից հարյուրավոր միլիոն դրամներ գրպանելու համար, պարզ կդառնա թերևս միայն քննության ավարտին։

«Դա վերաբերում է շահառուների կողմից իրենց ընձեռված այս հնարավորությունից չօգտվելուն, այլ այդ միջոցները կանխիկացնելուն` ասենք` համաձայնության գալով զբոսաշրջային օպերատորի կամ հենց հյուրանոցի տնօրինության հետ»,- ասաց նա։

© Sputnik / Валерий Мельников / Անցնել մեդիապահոցՀանգիստ
Ситуация в Египте - Sputnik Արմենիա
Հանգիստ

Նշենք, որ ըստ ՎՊ բացահայտումների, խախտումներում մասնակից են եղել շղթայի բոլոր օղակները։ Մի դեպքում զբոսաշրջային ընկերությունները գումարները չեն փոխանցել հյուրանոցներին, մեկ այլ դեպքում սոցփաթեթի շահառուների անվան տակ հանգստացել են այլ անձինք, երրորդ դեպքում հանգստի համար նախատեսված գումարն ապօրինի կանխիկացվել է, մեկ այլ դեպքում էլ սոցփաթեթի գումարները փոխանցվել են բանկերին և այնտեղից տուրօպերատորներին չեն հասել։

«Պետք չէր նման քայլի գնալ, այլ պետք է պատժել կոնկրետ այն մարդկանց, ովքեր չարաշահումներ են արել։ Մեկ-երկուսի պատճառով չպետք է տուժեն պետական ոլորտում աշխատող բոլոր քաղաքացիները»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում մեկնաբանելով սոցփաթեթի հանգստի բաղադրիչը կասեցնելու մասին կառավարության որոշումը` ասաց տուրիստական գործակալություններից մեկի ղեկավար Ռիմա Խաչատրյանը։

Տարեկան շուրջ 100 000 պետական ծառայող սոցիալական փաթեթի շահառու է ճանաչվում։ Նրանցից 60 000-ն իրենց ընտանիքի անդամների հետ վերջին տարիներին օգտվել են հանգստի հնարավորությունից։ ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանի գնահատմամբ` այս ցուցանիշը hայաստանյան ներքին տուրիզմի 10-15 տոկոսն է կազմում։

Ռիմա Խաչատրյանի խոսքով, սակայն, բաղադրիչի հնարավոր վերացումը մեծապես կվնասի հայկական տուրիզմին։

«Տարիներ շարունակ հանգստյան տներն ու տուրօպերատորներն աշխատում են, որ կարողանան այցելուներ գրավել։ Մեկ հարվածով մենք այդ տարիների աշխատանքը կվերացնենք»,- ասաց նա։
Տուրիզմով զբաղվողները հույս ունեն, որ կառավարությունը որոշ շտկումներից հետո ի վերջո չեղյալ կհայտարարի իր որոշումը։ Իսկ կառավարությունում դեռ շարունակում են ուսումնասիրությունները։

Կշարունակե՞ն պետական ծառայողներն օգտվել պետբյուջեի միջոցներով հանգստի հնարավորությունից նաև 2017թ-ին, վերջնականապես պարզ կդառնա միայն հաջորդ տարվա բյուջեի նախագիծը մշակելիս։

Լրահոս
0