ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի — Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ քննարկել է երկկողմանի համագործակցության և սիրիական կարգավորման թեմաները։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Կրեմի մամուլի ծառայությանը։
«Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև հեռախոսազրույցը կայացել է Թուրքական կողմի նախաձեռնությամբ։ Քննարկվել են ռուս-թուրքական համագործակցության հետագա զարգացման արդիական հարցերն ու սիրիական կարգավորման թեման»,- նշված է հաղորդագրությունում։
Բացի այդ, Էրդողանը շնորհավորել է Պուտինին Ռուսաստանում Պետդումայի ընտրությունները հաջող անցկացնելու կապակցությամբ։