00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Անկախության շքերթի հետնաբեմում

© Sputnik / Aram NersesyanТоржественный Парад в честь 25-летия Независимости Республики Армения.
Торжественный Парад в честь 25-летия Независимости Республики Армения. - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի Անկախության օրվա զորահանդեսը լուսաբանող տեսախցիկների տեսադաշտից դուրս էին մնացել հասարակ մարդիկ, որոնք էլ իրենց մթնոլորտն էին ստեղծել հրապարակում։

Դավիթ Գալստյան, Sputnik.

Հանրապետության հրապարակ տանող մետրոյի երկու վագոններում ասեղ գցելու տեղ չկար։ Այսօր սա քաղաքի կենտրոն տանող միակ հարմար տրանսպորտային միջոցն էր։ Մեծից փոքր բոլորը շտապում էին Հանրապետության հրապարակ, որտեղ պետք է անցկացվեր Հայաստանի անկախությանը նվիրված շքերթը։ Գործող և լրացուցիչ էսկալատորը հազիվ էր հասցնում սպասարկել բոլոր կայարաններից դեպի Հանրապետության հրապարակ հոսող մարդկանց։

Էսկալատորով բարձրացողների մեջ առանձնանում էր մի տարեց զույգ. կանգնել էին ձեռք-ձեռքի բռնած։ Տղամարդու հագին դասական մուգ տաբատ էր, սպիտակ վերնաշապիկ և բաց գույնի պիջակ, տարեց կինն էլ բաց գույնի զգեստով էր։ Երբ տեղ հասան, տղամարդն առաջ ընկավ, կինն էլ արագ քայլերով հետևեց ամուսնուն` փորձելով նրան չկորցնել տեսադաշտից։
Պապիկը փորձեց հարմար դիրք գտնել, որ աչքից ոչինչ բաց չթողնի, իսկ կինն անհամեմատ ցածրահասակ էր, ու քանի որ դիմացը կանգնած մարդկանց հետևից նա միևնույն է` ոչինչ չէր տեսնում, փորձում էր հավաքվածների մեջ գոնե չկորցնել ամուսնուն։ Հետո տղամարդը կարողացավ մի տասը մետր էլ առաջ շարժվել, որտեղից շատ ավելի լավ էին երևում շարքով կանգնած զինվորները, ու կտրուկ կանգ առավ, սկսեց շփոթված հայացքով փնտրել կնոջը։ Գտավ։ Ձեռքը բռնեց ու միասին շարունակեցին հետևել զորահանդեսին։

Այս ամբողջ ընթացքում որևէ բառ չփոխանակեցին. հայացքներն էլ բավական էին միմյանց հասկանալու համար։

© Sputnik / Asatur YesayantsԶորահանդեսից առաջ
Перед парадом  - Sputnik Արմենիա
Զորահանդեսից առաջ

Մեկնաբանն ազդարարեց զորահանդեսի մեկնարկը, Հանրապետության հրապարակում հայտնվեց պաշտպանության նախարարի ավտոմեքենան։ Մարդկային զանգվածն ալեկոծվեց։ Հավաքվածները ձգվեցին, որ ավելի հարմար տեսադաշտ գտնեն զորահանդեսը դիտելու համար։ Առավել խելամիտները, տանջվելու փոխարեն, այս ամենը դիտում էին տանը, հեռուստացույցի դիմաց նստած, սուրճի գավաթն էլ ձեռքում։

Հանդիսատեսի զգալի մաս էին կազմում երեխաները, որոնցից շատերի հագին զինվորականի հագուստ էր կամ Հայաստանի դրոշի գույներով շապիկներ ու գլխարկներ, ձեռքերում էլ` եռագույնը։ Զորահանդեսն էլ դիտում էին «երկրորդ հարկից»` ծնողների ուսերին նստած։

«Ես հո տերմինատո՞ր չեմ, թող շնչեմ», — ծիծաղելով ասաց երեխային ուսերին դրած մի տղամարդն ու որդուն իջեցրեց ուսերից։

Մարդիկ փորձում էին ինչ-որ բարձր տեղ գտնել, որ կարողանան հետևել շքերթին։ Ոմանք բարձրանում էին աղբամանների վրա, մյուսները` ցուցանակներով սյուների, իսկ մի քանիսն էլ` մոտակա շենքերի պատուհանների գոգին, այդ թվում` կառավարության։

© Sputnik / Давид ГалстянԶորահանդեսի ժամանակ
Парад на площади Республики - Sputnik Արմենիա
Զորահանդեսի ժամանակ

Բոլոր ցանկացողները լուսանկարվում էին հանդիսատեսի կարգավիճակում հրապարակ եկած զինվորականների հետ։

«Մեր անկախությունը մեր ապագան է, մեր ուրախությունը։ Մենք կարող ենք ինքներս կերտել մեր երկիրը, որն արյան գնով ենք վաստակել։ Անկախությունը պետք է ամուր պահել ու զարգացնել երկիրը։ Այն պետք է հավերժ լինի», — Sputnik Արմենիային ասաց ճերմակահեր Բորիսը։

Նրա խոսքով` շքերթը լավ հնարավորություն է, որ բնակիչները տեսնեն երկրի ուժն ու հզորությունը։
Հրապարակի հարևանությամբ հերթապահություն էին իրականացնում «Շտապօգնության» մեքենաները։ Արևն իր գործն արեց, մի քանի հոգի, այդ թվում` երեխաներ, դիմեցին բժիշկների օգնությանը։ Կարևորը` լուրջ բան չկար։

Արևմտահայերեն զրույց լսեցի։ Ամուսիններ էին, զորահանդեսի մասին էին խոսում։ Հետաքրքրվեցի` որտեղի՞ց եք։ Նախ ներկայացան` Սարգիս ու Նորա Շիրիկյաններ, հետո ասացին` ժամանել են Սան Ֆրանցիսկոյից։

Репетиция парада к 25-й годовщине независимости Армении - Sputnik Արմենիա
Տոն՝ հայրենասիրության ոգով և հայրենիքի նկատմամբ սիրով

«Մեզ համար Անկախության օրը հպարտություն է։ Հայաստան ենք եկել մասնակցելու Անկախությանը նվիրված միջոցառումներին, վայելել դրանք», — ասաց Նորան։

Ամուսինն ավելացրեց, որ սփյուռքահայերի համար սա հույսն է այն բանի, որ մենք կհասնենք մեր նպատակներին, կհաղթահարենք բոլոր դժվարությունները։

Սարգսի կարծիքով` Հայաստանը պետք է բոլոր թշնամիներին ցույց տա, որ ուժեղ է, որ հայերը կան, և որ նրանց թիվն աճելու է։

Որդու հետ շքերթի եկած 40-ամյա Սուրենն էլ ասաց, որ շքերթի ժամանակ զգում է Հայաստանի մեծությունը։ Ռազմական տեխնիկան տեսնելով` ավելի է ամրապնդվում երկրի անվտանգության նկատմամբ ունեցած վստահությունը։

«Հուսով եմ` տղաս էլ է հասկանում այս ամենն ու սիրում է իր հայրենիքը», — ասաց Սուրենը։

Լրահոս
0