ԵՐԵՎԱՆ, 19 սեպ — Sputnik. Հանրապետության տարածքում սեպտեմբերի 19-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 22-23-ը՝ երեկոյան ժամերին, առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, հաղորդում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը:
Քամին կլինի հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով:
Երևանում սեպտեմբերի 19-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: 22-23-ին՝ երեկոյան ժամերին, հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: