ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի — Sputnik. «Եդինայա Ռոսիա» իշխող կուսակցությունը հավաքեց ձայների մեծամասնությունը Երևանում Ռուսաստանի դեսպանատանը, ինչպես նաև Մեղրիի ձայների հաշվարկի արդյունքում, Sputnik Արմենիային հայտնեցին դեսպանատան մամուլի ծառայությունից:
1252 քվեաթերթիկի հաշվարկի արդյունքում կուսակցությունները ստացել են հետևյալ համապատասխան ձայները.
«Ռոդինա» կուսակցություն — 32
«Կոմունիստի Ռոսիի» — 35
Կենսաթոշակառուների ռուսաստանյան կուսակցություն «Հանուն արդարության» — 32
«Եդինայա Ռոսիա» — 821
«Զելյոնիե» — 22
«Գրաժդանսկայա պլատֆորմա» — 0
ԼԴՊՌ — 89
ՊԱՌՆԱՍ — 24
«Պարտիա Ռոստա» — 20
«Գրաժդանսկայա սիլա»- 0
«Յաբլոկո»- 0
ԿՊՌՖ — 101
«Պատրիոտի Ռոսիի»- 10
«Սպռավեդլիվայա Ռոսիա» — 66
Ընտրատեղամասի աշխատանքի վերաբերյալ որևէ բողոք չի ստացվել։
Յոթերորդ գումարման Պետդումայի պատգամավորների ընտրությունները անցկացվում են խառը ընտրակարգով` 225 պատգամավոր կընտրվի կուսակցական ցուցակներով (համամասնական համակարգ) և 225-ը՝ միամանդատ օկրուգներով (մեծամասնական համակարգ): Դաշնային օկրուգով ընտրություններին գրանցվել է 14 կուսակցության ցուցակ:
Հաշվարկից հետո Ռուսաստանի ԿԸՀ տվյալներով, քվեաթերթիկների 18,5%-ը վկայում է, որ կուսակցական ցուցակներով նոր խորհրդարան են անցնում «Եդինայա Ռոսիա» կուսակցությունը՝ 49,48 տոկոս ձայնով, ԼԴՊՌ-ը` 15,82 տոկոսով, ԿՊՌՖ-ը` 15,4 տոկոսովով, «էսեռները «»` 6,45 տոկոսով։