ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի — Sputnik. «Պլանայինին զուգահեռ, կիրականացվեն նաև ՀԱԷԿ-ի գործող էներգաբլոկի շահագործման ժամկետը երկարացնելուն ուղղված հիմնանորոգման որոշ աշխատանքներ։ Հաշվի առնելով այդ հանգամանքը, այս տարի կայանի ժամանակավոր դադարն ավելի երկար կտևի։ Ըստ նախատեսված ժամանակացույցի, գործող էներգաբլոկը էներգացանցին կմիանա նոյեմբերի 20-ին», — հայտնում է նախարարությունը:
Նշված է, որ ՀԱԷԿ-ի պլանային կանգառը նախատեսված է էներգաարտադրության հաշվեկշռում և այն գործող սակագնային հաշվարկների վրա որևէ ազդեցություն չի ունենա։