ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի — Sputnik. ՀՌՕ-ի ավելի քան 100 զինծառայողները Հայաստանի պաշտպանության նախարարության և ուժային կառույցների հետ տոնական քայլերթով անցել են Հանրապետության հրապարակով։ Երևանի կենտրոնական հրապարակով անցել են զինծառայողներ, ռազմական տեխնիկա, բանակային ավիացիա և չորրորդ սերնդի ՄիԳ-29 ժամանակակից կործանիչներ։
Միաժամանակ թռչող վեց ուղղաթիռները «շեղանկյուն» և «բուրգ» են կազմել Երևանի երկնքում։
Հայաստանի անկախության 25-ամյակին նվիրված զորահանդեսը տեղի կունենա սեպտեմբերի 21-ը։