00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:45
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Տերտերյանը կվերադառնա հարազատ Հայրիվանք

© Sputnik / Asatur YesayantsКарен Мкртчян
Карен Мкртчян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Բաքվում ծնված, Երևանում ապրած ու Եկատերինբուրգում մահացած կոմպեզիտոր, ժամանակակից սիմֆոնիկ ոճի հիմնադիր Ավետ Տերտերյանը դարձյալ կվերադառնա հայրենիք: Սևանի ափին, նրա տան բակում կկայանա «Տերտերյանի ժամանակը» փառատոնը:

ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի — Sputnik. Դեռևս կյանքի օրոք՝ տասնամյակներ առաջ, կոմպոզիտոր Ավետ Տերտերյանը ազգային երաժշտական փառատոն ստեղծելու գաղափար էր հղացել:

Այդ միտքը մեծ ստեղծագործողին ուղեկցել է ստեղծագործական ողջ գործունեության ընթացքում, բայց իրականություն է դարձել միայն նրա մահից հետո՝ 2015թ-ին, երբ Հայաստանում առաջին անգամ կազմակերպվեց ու մեծ շուքով անցավ «Տերտերյանի ժամանակը» փառատոնը:

«Տերտերյանը նախատեսում էր ժողովրդական, հոգևոր ու դասական երաժշտությունից բացի, փառատոնի ընթացքում կազմակերպել լուսային շոու: Եվ այդ ամբողջը նա անընդհատ ասում ու երազում էր »,-Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց փառատոնի կազմակերպիչներից Նարինե Հովհաննիսյանը:

Տերտերյանական փառատոնը որոշվեց անցկացնել Սևանի ափին՝ Հայրիվանք գյուղում: Վայրի ընտրությունը պատահական չէր: Այդ գյուղի ու Սևանա լճի հետ են սերտորեն կապված Տերտերյանի կյանքի վերջին տարիների ստեղծագործությունները:

Репродукция картины Последняя ночь: Комитас (1956) - Sputnik Արմենիա
«Կոմիտաս» փառատոն. լավագույն կոլեկտիվները անմահ երաժշտություն կկատարեն

1964-89թթ-ին մեծ կոմպեզիտորն ապրում ու ստեղծագործում էր Դիլիջանում՝ կոմպեզիտորների ստեղծագործական տանը, և միայն շաբաթը մեկ օր էր դուրս գալիս տնից՝ Երևանի կոնսերվատորիայում դասավանդելու համար:

Ճգնավորի կյանքով ապրած 25 տարիներից հետո, սակայն, Տերտերյանն անսպասելիորեն հայտարարում է, որ Դիլիջանի բնությունն այլևս սպառել իր ստեղծագործական ներշնչանքի պաշարները:

Տերտերյանն սկսում է ստեղծագործելու նոր աղբյուր փնտրել: Որոնումները նրան բերում են Սևան: Հայրիվանք գյուղում մեծ կոմպոզիտորը գտնում է տիեզերքի հետ իր նոր կապն ու ստեղծագործական նոր ոգեշնչումը:

Սևանի ափին Տերտեյանը գտավ բնության նոր ձայներ: Ծանոթների զարմանքին, թե Սևանի ափին անգամ բուսականուոյւն չի աճում, Տերտերյանի մի անգամ ասել է. «Փոխարենն այստեղ այնպիսի քամիներ կան»:

Հայրիվանքում Տերտերյանը կառուցեց իր նոր տունը, որտեղ անցկացրեց ստեղծագործական կյանքի վերջին շրջանը: Տունն այսօր էլ կանգուն է: Կոմպոզիտորի այրին այստեղ իր համետ միջոցներով հավաքել ու պահում է ամուսնու ստեղծագործական ողջ ժառանգությունը:

Տարին մեկ անգամ Տերտերյանների տան բակում հավաքվում են նրա արվեստի սիրահարներն ու անգամ նրանք, ովքեր առաջին անգամ պիտի հաղորդակցվեն տերտերյանական հնչյուններին:

Дживан Гаспарян - Sputnik Արմենիա
Մոսկվայի դուդուկի փառատոն. Վարպետ Ջիվանը և համաշխարհային աստղերը

«Տերտերյանի ժամանակ»-ը փառտոնն իրականություն է դարձել Սանկտ-Պետերբուրգի «Մշակույթ և ապագա» հիմնադրամի շնորհիվ: Հիմնադրամի նախագահ, տերտերյական արվեստի մեծ երկրպագու Կարեն Մկրտչյանի խոսքով, Տերտերյանի ստեղծագործույունները յուրօրինակ ուղերձ են ուղղված աշխարհի մարդկությանը, որոնք դեռ նոր պիտի բացահայտվեն:

«Շատ եմ ուզում, որ այդ հանճարին նախ ճանաչեն իր հայրենիքում, հետո՝ ամբողջ աշխարհում»,- մեզ հետ զրույցում ասաց Կարեն Մկրտչյանը, չբացառելով, սակայն, նաև հակառակ տարբերակը. նախ՝ աշխարհում, հետո նոր՝ հայրենիքում:

«Մենք մեր ուժերին ներածն անում ենք, որ Ավետ Տերտերյանի մարգարեությունը հասնի մարդկանց»,- ասում է հիմնադրամի նախագահն ու ցավով նշում, որ համաշխարհային երաժշտության հայտնի անունների հայրենիք մեր երկրում այսօր ավելի շատ արաբաթուրքական երաժշտություն է հնչում, քան դասական:

«Բայց ոչինչ, մի օր կգա նաև իսկական արվեստի ժամանակը, ուղղակի պետք է համբերել ու սպասել »,- ասում է Մկրտչյանը:

Իրական արվեստի սիրահարներին վաղը՝ սեպտեմբերի 18-ին, փառատոնի կազմակերպիչներն ու մասնակիցները սպասում են Հայրիվանքում՝ Տերտերյանների հարկի տակ, որտեղ հասնելու համար անհրաժեշտ է 15:00 լինել Երևանի Կոնսերվատորիայի մուտքի մոտ, ու Ավետ Տերտերյանի հետ դարձյալ վերադառնալ Հայրիվանք:

Լրահոս
0