ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի — Sputnik. ՀՅԴ-ն կոչ է անում զերծ մնալ կարճաժամկետ շոուներից, մեկնաբանելով ՀՀ վարաչապետի՝ կառավարության անդամներին արած նկատողությունները, ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:
«Ես նրա փոխարեն զերծ կմնայի այդպիսի բառապաշար օգտագործելուց, բայց մենք շարունակելու ենք աշխատել և պատասխանատվություն ենք կրում կառավարության աշխատանքի համար»,- ասաց նա՝ հավելելով. «Անձնական, անհատական մոտեցումներով երկար ճանապարհ չենք կարող գնալ, կառավարությունը թող լինի իրական քաղաքական մարմին»:
Ինչ վերաբերում է վարչապետի խիստ և պահանջկոտ լինելուն, Արմեն Ռուստամյանը հայտարարեց, որ իրենք ողջունում են վարչապետի պահանջկոտությունը, բայց միայն՝ ընդհանուր ռազմավարության կոնտեքստում: