ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի — Sputnik. ՓՄՁ-ների մասին արտոնյալ ու պաշտպանված միջավայր ստեղծելու վարչապետի հայտարարությունը «Հայկական վերածնունդ» խմբակցությունը դրական է գնահատում, եթե այն լինի երկարաժամկետ, իրական ծրագիր:
Այսօր ԱԺ-ում այդ մասին հայտնեց ԱԺ ՀՎԿ խմբակցության պատգամավոր Մհեր Շահգելդյանը:
«Մենք նախագիծ էինք ներկայացրել սուպերմարկերտների մասին: Այս ծրագրի քննարկումը հետաձգվեց այնքան, մինչև բոլոր փոքր ու միջին խանութները փակվեցին»,- հիշեցրեց Շահգելդյանը՝ հավելելով, որ, այդուամենայնիվ, իր առաջարկի համար պայքարը կուսակցությունը շարունակելու է: