ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի — Sputnik. Անկախ վերջին օրերին հնչող քննադատություններից, ՀՀԿ-ն վճռական է կյանքի կոչելու բոլոր այն բարեփոխումները, որոնց մասին հայտարարել է: Այսօր Աժ-ում անդրադառնալով վարչապետի փոփոխության մասին հնչող տեսակետներին, ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
Ինչ վերաբերում է Կարեն Կարապետյանի՝ տնտեսության ծայրահեղ ծանր վիճակի մասին հայտարարություններին, Վահրամ Բաղդասարյանը նշեց, որ եթե վարչապետը եկել է իշխանության, ուրեմն ունի դեղատոմս, և ՀՀԿ-ն էլ ամեն ինչում աջակցելու է նրան:
Լրագրողները հետաքրքրվեցին նաև, թե ո՞ր քաղաքական ուժերն են մաս կազմելու առաջիկայում ձևավորվելիք համաձայնության կառավարությանը:
ՀՀԿ խմբակցության ղեկավարը չցանկացավ անուններ նշել՝ համոզմունք հայտնելով, որ առաջիկա համապետական ընտրություններից հետո ձևավորվող այդ կառավարությունը բավական ընդգրկուն կլինի: