00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:08
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանն Ադրբեջանի տնտեսական մրցակից. պետք է հեշտացվի իրանական ապրանքի տրանզիտը

Բաժանորդագրվել
Հոկտեմբերի 5–ին Իրան կայցելեն հայկական 70 ընկերություն ներկայացնող գործարարարներ։ Հարևան երկրում նրանք կներկայացնեն այն արտադրանքը կամ ծառայությունները, որոնք կարող են հետաքրքրել իրանական շուկային։ «Armenia Expo 2016»-ի նպատակը Հայաստանի և Իրանի միջև առևտրշրջանառությանը նոր թափ հաղորդելն է։

ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի-Sputnik. Նախորդ տարի Հայաստան-Իրան առևտրաշրջանառության ցուցանիշները համեստ էին` 280 միլիոն դոլար։ Իրանի հանդեպ պատժամիջոցների վերացումից հետո այդ ցուցանիշները գրեթե եռապատկվեցին, սակայն ակնկալիքներն ավելի մեծ են։

Ժամանակի հրամայականն է Իրանի հետ տնտեսական կապերն ամրապնդելն ու զարգացնելը, հատկապես որ այս պահին ռուսական ու ամերիկյան, եվրոպական բազմաթիվ ընկերություններ հետաքրքրված են իրանական շուկայով։ Հայաստանը պետք է օգտվի առիթից և մեծացնի Իրանի հետ արտահանման ու արտադրական ծավալների ներուժը։

«Հայաստանի և Իրանի սահմանին պետք է կառուցվի ազատ տնտեսական գոտի, այս պահի դրությամբ ավելի դոմինանտ է, որ ազատ տնտեսական գոտու կազմակերպումը փոխանցվի մասնավոր ընկերության։ Դրա ուղղությամբ լուրջ աշխատանքներ ունենք անելու»,-ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանը։

Այս պահի դրությամբ իրանցի գործարարների համար կարևորն այն ճանապարհն է, որով իրենց ապրանքները կարտահանվեն Հայաստան։ Մինչդեռ այսօր յուղոտ բաժինը` Իրան-Ռուսաստան առևտրաշրջանառությունն իրականացվում է Ադրբեջանի միջոցով։ ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնակատար Ռոբերտ Հարությունյանը անհրաժեշտություն է տեսնում, որ Հայաստանն անհամեմատ հեշտացնի իրանական ապրանքների տրանզիտը Հայաստանով, ինչպես նաև բարելավի ենթակառուցվածքները։

Вардан Восканян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ–ին կօգնի Հայաստան–Իրան համագործակցությանը

«Այս պահի դրությամբ բանակցությունների ընթացքում է ԵՏՄ-Իրան ազատ առևտրի համաձայնագիրը, որը որոշակի ժամանակ տանելու է, բայց այդ լույսի ներքո Հայաստանը պետք է պատրաստ լինի հանդես գալու իր հնարավոր ներդրողների շահերով, շեշտադրի այդ պայմանագրի շրջանակում այնիսի ոլորտներ, որոնք գտնում ենք հեռանկարային են ներդրումների տեսանկյունից։ Հայաստանի գործարաները պետք է տիրապետեն Իրանի հետ գործարարության խնդիրներին»,-ասաց Ռոբերտ Հարությունյանը։

Այս ամենից ելնելով, կարևորվում է հոկտեմբերի 5-8-ը Թեհրանում «Armenia Expo 2016»-ի անցկացումը։ Այստեղ հնարավոր կլինի ցուցադրել արտադրական ու արտահանման հայաստանյան ներուժը։

«Այս միջոցառման կազմակերպմամբ նպատակ ունենք իրանական շուկային ներկայացնել Հայասանի տնտեսության ներուժն ու զարգացման հնարավորությունները, որոնք ավելի են ընդլայնվել ԵՏՄ մեր անդամակցությամբ։ Միաժամանակ նպատակ ունենք իրանցի գործարարների ավելի լայն շրջանակի համար բացահայտել մեր երկրի միջոցով նոր շուկաներ դուրս գալու առավելությունները»,-ասաց Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Կարեն Մկրտչյանը։

Հայ գործարարները ճանապարհի համար գումար չեն ծախսի, իսկ տաղավարներն էլ նրանց կտրամադրվեն անվճար։ Այս ցուցահանդեսից մեկ տարի անց իրանցի գործարարները նույն սկզբունքներով ու նույն նպատակներով կժամանեն Հայաստան։

Լրահոս
0