Ժամանակ. «Տաշիրը» Ղարաբաղի էլցանցն էլ կգնի
«Ժամանակ»-ի տեղեկություններով «Տաշիր» ընկերությունների խումբը ներկայումս բանակցում է Ղարաբաղի էլեկտրական ցանցերը ձեռք բերելու շուրջ: Բանակցությունները հաջող անցնելու դեպքում Տաշիրը կտնօրինի երկու հանրապետությունների էլցանցերը:
Հիշեցնենք, որ «Տաշիրը» Հայաստանի էլցանցերը ձեռք բերեց անցած տարի հոսանքի թանկացման շուրջ սկսված բողոքի ակցիաներից եւ հասարակական ընդվզումից հետո»:
«Ժողովուրդ». Այս տարվա ութ ամիսներին ինքնաթիռով Հայաստանից մեկնել և չի վերադարձել 22 հազար 200 մարդ
«Այս մասին տեղեկանում ենք ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության հրապարակած վիճակագրական տվյալներից։ Ըստ այդմ, այս տարվա ութ ամիսների արդյունքներով Հայաստանի «Զվարթնոց» օդանավակայանից մեկնել Է 671 հազար 637 մարդ, իսկ ժամանել Է 650 հազար 147 ուղևոր։
«Շիրակ» օդանավակայանից մեկնել Է 3 հազար 915, իսկ ժամանել Է 3 հազար 150 ուղևոր։
Հատկանշական Է այն փաստը, որ ի տարբերություն «Զվարթնոց» օդանավակայանի, որի ուղևորաշրջանառությունն այս տարվա ութ ամիսների արդյունքներով անցած տարվա հետ համեմատ աճել Է ավելի քան 53 հազարով, «Շիրակի» ցուցանիշները կտրուկ նվազել են։
Անցած տարվա ութ ամիսների արդյունքներով «Շիրակ» օդանավակայանը սպասարկել Է մոտ 24 հազար ուղևորի, այս տարի այդ ցուցանիշը ընդամենը 7 հազար Է եղել»,-գրում է թերթը։
Ժամանակ. Համաներում չի լինի
«Տևական ժամանակ խոսվում էր, որ անկախության 25-ամյակին Սերժ Սարգսյանը համաներում է հայտարարելու, սակայն «Առաջին լրատվական»-ի իշխանությանը մոտ կանգնած իրազեկ պաշտոնյաների տեղեկություններով անկախության 25-ամյակին համաներում չի լինելու։
Այս պահի դրությամբ համաներման վերաբերյալ որևէ փաստաթուղթ Ազգային ժողով չի ներկայացվել։ Համաներում հնարավոր է լինի մինչև տարեվերջ, բայց ոչ այս ամիս»,-գրում է թերթը։