ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի — Sputnik. Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն, այսօր ժամը 6-ից մինչև 20-ը Լարսի ավտոճանապարհը կբացվի, իսկ երեկոյան ժամերին, անվտանգության նկատառումներից ելնելով, կրկին կփակվի:
Ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար հետևյալ կանոնների պահպանման դեպքում.
.միաժամանակ երկու կողմերից հանդիպակաց երթևեկությունն արգելվում է,
.երթևեկությունը պետք է իրականացվի առանց կանգառների,
.ինտենսիվ տեղումների դեպքում արգելել տրանսպորտային միջոցների երթևեկությունը:
Երթևեկությունը նշված կարգով իրականացվում է պարեկային ոստիկանության անմիջական վերահսկման և կոորդինացման ներքո: