ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի — Sputnik. ՀՀ վարչապետը շնորհավորել և բարեմաղթանքներ է հղել Ռուսաստանի իր գործընկերոջը ծննդյան օրվա առթիվ: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։
Կարեն Կարապետյանը բարձր է գնահատել Մեդվեդևի անձնական ներդրումը Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային փոխգործակցության զարգացման գործում, որը հիմնված է երկու երկրների ժողովուրդների բարեկամության վրա:
ՀՀ վարչապետը կարևորել է ՀՀ և ՌԴ կառավարությունների ակտիվ համագործակցությունը և երկկողմ առևտրատնտեսական կապերի խորացումը՝ ի շահ հայ-ռուսական հարաբերությունների հետագա զարգացման և ամրապնդման թե´ երկկողմ, թե´ բազմակողմ ձևաչափով, այդ թվում նաև՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակում:
Կարեն Կարապետյանը շնորհակալություն է հայտնել Դմիտրի Մեդվեդևին՝ ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու առթիվ իրեն հղած շնորհավորանքի համար: