ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի — Sputnik. «Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ սեպտեմբերի 13-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը
Աջափնյակ վարչական շրջանի` Սիլիկյան, Լուկաշին թաղամասերի, Սպանդարյան կայարանի, Չուխաջյան, Գր. Զոհրապի փողոցների, Հասրաթյան փող. 25/1, 25/2, 25/3, 25/4 համարների,
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի` Հաղթանակ թաղ. 6-ից-23 փողոցների և 1-ին փողոցի հանրային բաժանորդների,
Արմավիրի մարզի` Մերձավան գյուղի և հարակից զորամասերի:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: