ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի — Sputnik. Նախնական տվյալով` գավառի վարչական շենքից 200 մետր հեռավորության վրա ականապատ ավտոմեքենա է պայթել, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Քիչ հեռու տեղակայված է նաև «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցության բաժանմունքի շենքը։ Պայթյունից տուժել են մոտակայքում գտնվող տները, կոտրվել են տների ապակիները։ Զոհվածների մասին տեղեկություն առայժմ չկա։
Վանում ակտիվ գործունեություն է ծավալում Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավոր կուսակցությունը։