00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:10
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
11:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայերի արկածները Եգիպտոսում. Նեղոս, եգիպտական մողես և Լուքսոր

© Sputnik / Laura SarkisyanЕгипет. Долина фараонов
Египет. Долина фараонов - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ինքնաթիռը, որի ուղևորները հայ, ադրբեջանցի և վրացի զբոսաշրջիկներն էին, Հուրգադայում վայրէջք կատարեց տեղի ժամանակով մոտավորապես տասին։ Անապատին բնորոշ հոտին, բարձր խոնավությանն ու կիզիչ արևին գումարվեց երկար սպասված արձակուրդի հաճելի զգացողությունը։

Անհրաժեշտ կնիքը դրվեց անձնագրում, բոլոր փաստաթղթերը լրացվեցին, վիզայի գումարը վճարվեց, ու մենք ուղղվեցինք դեպի մեզ սպասող հարմարավետ ավտոբուս։

Օդանավակայանից մինչև հյուրանոց մեզ ուղեկցեց տուրօպերատոր Մահմուդը։

«Առաջին կանոնը` մի՛ վստահեք տեղացիներին, երկրորդը` տուրփաթեթներ մի՛ գնեք փողոցից, երրորդ` անպայման թեյավճար թողեք, որովհետև հյուրանոցի աշխատակիցները հիմնականում այդ փողով են ապրում», — շտապեց մեզ զգուշացնել Մահմուդը։

Մահմուդը շարունակում էր խոսել, իսկ ես արդեն չէի լսում նրան. ավտոբուսի պատուհանից զարմանքով նայում էի անթերի ասֆալտապատված փողոցին, որի վրայով սլանում էր մեր ավտոբուսը։

Տեղ հասանք…

Հյուրանոցում ասեղ գցելու տեղ չկար: Մեր դիմացով անդադար այսուայն կողմ էին գնում բուրկինի (լողազգեստ) հագած կանայք, որոնց լողազգետ կոչվածը ոչնչով չէր տարբերվում նրանց սովորական հագուստից։

© voanewsԵգիպտուհի
Женщина в буркини - Sputnik Արմենիա
Եգիպտուհի

Հյուրանոցի համարը մաքուր էր ու կոկիկ, կահույքն էր մի փոքր հին, բայց դա առանձնապես կարևոր էլ չէր։ Ուշադրությունս սևեռվեց առաստաղին պատկերված քառակուսու վրա, որը ցույց էր տալիս Մեքքայի ուղղությունը։ Հետո հայացքս սահեց ներքև ու տեսա պատով սողացող եգիպտական մողեսին։ Մեկ ժամ շարունակ պայքարեցի նրան սենյակից վռնդելու համար, բայց ապարդյուն: Զանգահարեցի հյուրանոցի աշխատակազմ ու խնդրեցի օգնել ինձ մողեսի դեմ մղած ճակատամարտում:

Տասը րոպե անց դուռը թակեց մուգ մաշկով 16-ամյա մի պատանի, որը միայն արաբերեն էր հասկանում, իսկ ձեռքում տափակ և կպչուն փայտ կար։ Ավելի ուշ պարզվեց, որ դա տեղի բնակիչների սարքած հատուկ զենքն է մողես բռնելու համար։

Տղայի անկանոն շարժումներից հետո մեր սողացող «հյուրը» հայտնվեց մահճակալի տակ։ Պատանին որոշեց չհանձնվել ու «պատերազմի դաշտ» հանեց պահուստային զենքը` դիխլոֆոսը։

Մողեսը ո՛չ սատկելու, ո՛չ էլ հեռանալու նպատակ չուներ։ Կրկին զանգահարեցի ադմինիստրացիա, բացատրելով իրավիճակը, խնդրեցի փոխել սենյակը, քանի որ դիխլոֆոսի հոտով և շուռ տված մահճակալով սենյակում անհնար էր մնալ։ Մեկ ժամ հետո մենք արդեն մեկ այլ, ավելի հարմարավետ համարում էինք։

Տեղացիները սուտասան են

Եգիպտոսը երկու տարբեր զգացողություն է առաջացնում` անվստահություն բոլոր տեղացիների նկատմամբ և անհանգստության զգացում։ Յուրաքանչյուր Ահմեդի, Մահմուդի կամ Ալիի հետ խոսելիս անդադար լսում ես, թե ինչքան վատն է նրա հարևանը։ Բոլորը փորձում են համակրանքդ գրավել իրենց երկարաճառ «դասախոսությամբ» այն մասին, թե ինչու չի կարելի վստահել մյուսներին, ու արդյունքում ստացվում է, որ հանգստի մեկնած զբոսաշրջիկը սկսում է միայն աչալրջության մասին մտածել:

Атлантис. Дубай - Sputnik Արմենիա
Դուբայ՝ դրախտային անկյուն

Ռուսախոս Ահմեդը որոշել էր Եգիպտոսի տեսարժան վայրերի տուրփաթեթ վաճառել մեզ: Չգիտեր, որ մենք արդեն անցել ենք «ոչ մեկին չվստահելու» դասը:

«Փաթեթը մեզնից գնելու դեպքում դուք պաշտպանված կլինեք, քանի որ ձեզ կուղեկցեն ոստիկանները։ Այսօր շատ վտանգավոր է տուրփաթեթ գնել փողոցներում այլ տուրօպերատորներից. բոլորը խաբեբաներ են», — ասաց Ահմեդը։

Ամեն տեսակ փաթեթների մասին մոռացած՝ ես միայն մի բան էի մտածում՝ ինչպես կարելի է սեփական ազգի բոլոր ներկայացուցիչներին այդպես անխնայաբար սևացնել օտարերկրացու առաջ։

Ահմեդին հրաժեշտ տվեցինք և շարժվեցինք դեպի շուկա, հենց այնտեղ էլ գտանք մի զբոսաշրջային գործակալություն, որի տիրոջ անունը Միխայիլ էր:
Անունը ռուսական էր, ինքը՝ զտարյուն եգիպտացի: 40-45 տարեկան տղամարդը, մեզ նկատելով, իսկույն ներկայացավ. «Ես Միխայիլն եմ, քրիստոնյա։ Բարի գալուստ»։ Հետո խաչակնքվեց և առաջարկեց նստել։
Որոշել էինք Լուքսոր գնալ: Միխայիլի առաջարկած ուղևորությունը երեք անգամ էժան էր Ահմեդի առաջարկից: Գինը էժան էր, «բովանդակությունը»՝ նույնը:

Լուքսոր` մեծ քաղաքակրթության վերացող արժեքը

Լուքսոր տանող ճանապարհը լի էր հակասություններով՝ անթերի ճանապարհ և երկու կողմում կուտակված աղբակույտերով հետնախորշեր՝ տեղի բնակիչներով, ոստիկաններով ու զինվորականներով։

Հյուրանոցից մինչև Լուքսոր 250 կմ էր, մոտավորապես չորս ժամվա ճանապարհ։ Օդորակիչով ավտոբուսից հետո մեզ սպասում էր անտանելի շոգը: Ասել էին, որ ստվերում +47 աստիճան է լինելու, այսինքն՝ մենք «այրվելու» էինք արևի տակ:

© Sputnik / Laura SarkisyanԵգիպտոս
Եգիպտոս - Sputnik Արմենիա
1/5
Եգիպտոս
© Sputnik / Laura SarkisyanԵգիպտոս
Եգիպտոս - Sputnik Արմենիա
2/5
Եգիպտոս
© Sputnik / Laura SarkisyanԵգիպտոս
Եգիպտոս - Sputnik Արմենիա
3/5
Եգիպտոս
© Sputnik / Laura SarkisyanԵգիպտոս
Եգիպտոս - Sputnik Արմենիա
4/5
Եգիպտոս
© Sputnik / Laura SarkisyanԵգիպտոս
Եգիպտոս - Sputnik Արմենիա
5/5
Եգիպտոս
1/5
Եգիպտոս
2/5
Եգիպտոս
3/5
Եգիպտոս
4/5
Եգիպտոս
5/5
Եգիպտոս

Պատսպարվեցինք Կառնակի տաճարի սյուների տակ ու սկսեցինք հիանալ մեր տեսածով: Տեղացիները բացարձակ անտարբերությամբ լսում էին մեր հիացական ճիչերը. Գրեթե երեքուկես հազար տարվա պատմություն ունեցող պատմական կառույցների արժեքը նրանց համար դոլարների քանակով էր գնահատվում։

«Այսօր 92 մլն բնակչությունից քչերը գիտեն հին եգիպտական քաղաքակրթության մասին։ Իմացողներն էլ սովորել են Ալեքսանդրիայում, պատմական ֆակուլտետում», — ասաց մեր զբոսավարը։

Նույնն ասացին պապիրուսի արվեստանոցի աշխատակիցները։ Նշեցին, որ այսօր Եգիպտոսում գրեթե անհնար է իսկական պապիրուսներ գտնել։
Եգիպտոսի մասին ունեցած վարդագույն պատկերացումներս վերջնականապես հօդս ցնդեցին մեր հաջորդ հանգրվանում, որտեղ տարբեր քարերից պատրաստված հուշանվերներ էին արտադրում: Քիթ քթի շարված էին թանկարժեք քարերից պատրաստված իրերն ու էժանագին հուշանվերները, որոնց արտաքին տարբերությունը զրոյական էր, գնային տարբերությունը՝ անչափ զգալի:

Այս երկրում թերևս միակ բանը, որին մարդու ձեռքը դեռ չի հասել, Նեղոս գետն է՝ մաքուր, փիրուզագույն, հանգիստ, թեթև ծփանքով։

Զբոսաշրջիկների վերջին հանգրվանը

Հյուրանոցի հիմնական հյուրերն արաբներ էին: Եկել էին ընտանիքներով, որոնցից յուրաքանչյուրում առնվազն երեք երեխա կար: Երեկոյան ժամերին հավաքվում էին հյուրանոցի նախասրահում, երեխաները խաղում էին մինչ ուշ գիշեր, մեծերը՝ զրուցում իրար հետ կամ սկայպով շփվում հարազատների հետ։

Մեր եգիպտական օրերը մոտենում էին ավարտին։ Կարմիր ծովի միակ թերությունն այն էր, որ լողափը փակվում էր 18։00-ին, քանի որ ջուրն այդ ժամանակ սառն էր լինում ու մեծանում էր շնաձկների սպառնալիքը։ 168 ժամ հետո մենք տուն վերադարձանք։

Լրահոս
0