00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Բարեկամության կամուրջն» աննախադեպ օրինակ է այլ երկրների համար

© Sputnik / Aram NersesyanАрмяно-грузинская граница. КПП Баграташен-Садахло
Армяно-грузинская граница. КПП Баграташен-Садахло - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայ–վրացական սահմանը «Բարեկամության կամուրջ» միասնական նախագծով երկկողմ համագործակցության խորացման հարթակ է դարձել։ Sputnik Արմենիան պատմում է նախագծի տեղեկատվական նիստի ու արդյունքների մասին։

Լաուրա Սարգսյան, Sputnik.

Մենք հսկիչ անցակետ հասանք ցերեկը ժամը մեկին, որոշ ժամանակ անց մեր խմբին միացան մրցույթի մասնակիցները և վրացական կողմից «Բարեկամության կամուրջ» նախագծի պատվիրատուները։

Բուռն քննարկումներ բանակցությունների սեղանի շուրջ

Մենք մտանք վրացական հսկիչ անցակետի շենք և բարձրացանք երկրորդ հարկ։ Սենյակում հավաքվել էին մրցույթի մասնակիցները և պատվիրատուները։ Բոլորը ցանկանում էին ստանալ իրենց հուզող հարցերի սպառիչ պատասխանները։ Հավաքվածների շարքում կային Իրանի, Հայաստանի, Չինաստանի և այլ երկրների քաղաքացիներ։

Артур Саркисян - Sputnik Արմենիա
Հայ–վրացական «Բարեկամության կամրջի» գաղտնիքները

Ինչ-որ մեկը նոութբուքով տեքստ էր հավաքում, ոմանք ուշադիր լսում էին, մի քանիսը շշուկով զրուցում էին` փորձելով հասկանալ, թե որքանով է իրենց նախագիծը համապատասխանում
«Բարեկամության կամրջին»։

Այդ ընթացքում «Հյուսիս-հարավ» պետական կազմակերպության տնօրեն Արթուր Սարգսյանը և Վրաստանի Ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Նուգզար Գասվիանին պատասխանում էին հարցերին։

Ինչպես պարզվեց, մրցույթը բաղկացած է երկու փուլից. առաջին փուլում կներկայացվի կամրջի նախագծման աշխատանքը, որը պետք է հիմնված լինի տեղանքի երկրաբանական և տեղագրական հետազոտությունների վրա։

«Խորհուրդ եմ տալիս ինքնուրույն հետազոտել տարածքը` հիմնվելով մեր ներկայացրած առաջնային հետազոտությունների տվյալների վրա։ Նախագծի դիզայնը պետք է նախապատրաստվի AutoCAD նախագծման նորարարական գործիքով»,- հավաքվածներին ասաց Արթուր Սարգսյանը։

Նախագծի շինարարի ընտրությունից հետո դիզայնը պետք է ներկայացվի երկու կողմերին, իսկ շինարարությունը կսկսվի այն բանից հետո, երբ նախագիծը հաստատեն ինչպես Վրաստանը, այնպես էլ Հայաստանը։ Մրցույթի երկրորդ փուլը նախագծի տեխնիկական փաստաթղթաբանության նախապատրաստումն է։

«Բարեկամության կամուրջը»` որպես օրինակ բոլորի համար

«Այդ նախագիծը, որի պատվիրատուն երկու երկրների ներկայացուցիչներն են, փորձնական է։ Համոզված եմ, որ «Բարեկամության կամուրջն» օրինակելի կլինի նաև այլ երկրների համար»,- ասաց Գասվիանին։

Նա համոզված է, որ այդ նախագիծը յուրահատուկ է։ Կամրջի շինարարության համար կնքվել է միջկառավարական պայմանագիր, որի համաձայն` աշխատանքային խումբն արդեն սկսել է անցկացնել համապատասխան ընթացակարգային աշխատանքներ։ Գասվիանին, ինչպես և Սարգսյանը, չի կասկածում, որ նախագիծը հաջող ընթացք կունենա։

стеклянный мост в Китае - Sputnik Արմենիա
Չինաստանում զբոսաշրջիկների ոտքի տակ ճաքել է ապակե կամուրջը

«Հարց ու պատասխանի այս փուլին մասնակցել են բազմաթիվ կազմակերպություններ։ Տվյալ պահին մրցույթին մասնակցելու հայտ են ներկայացրել շուրջ 68 կազմակերպություններ»,- նշեց Սարգսյանը։ Նրա խոսքով` այդ փուլում լուծվել են տեխնիկական հարցեր, որոնց տրվել են պատասխաններ։

10 միլիոն դոլար արժողությամբ «Բարեկամության կամուրջ» հայ-վրացական յուրահատուկ նախագիծը շահագործման կհանձնվի 2018թ-ին։ Ծրագրի պաշտոնական մեկնարկը տրվել է 2013թ-ին, իսկ վրացական կողմի և Զարգացման եվրոպական բանկի հետ բանակցությունները շարունակվել են մինչև 2014թ-ը։

Լրահոս
0