ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի– Sputnik. Չինաստանի Հունան գավառում անդունդի վրա գտնվող ապակե կամուրջը ճաքել է զբոսաշրջիկների ոտքի տակ այն բանից հետո, երբ զբոսաշրջիկներից մեկը պողպատյա գավաթ է վայր գցել, հաղորդում է Lenta.ru–ն` հղում անելով The Telegraph–ին։
Ականատեսները նշում են, որ թրթռոց են զգացել և տեսել, որ նրանց ոտքի տակ ապակին ճաքել է։ Զբոսաշրջիկներից շատերը սկսել են բղավել և վազելով հեռանալ կամրջի վրայից, որը համարյա մեկ կիլոմետր բարձրություն ունի։
Տեղական իշխանությունները հայտարարություն են տարածել, որտեղ նշել են, որ զբոսաշրջիկներին ոչինչ չի սպառնացել, քանի որ վնասվել է ապակու երեք շերտերից միայն մեկը։ Միջադեպից հետո կամուրջը փակվել է զբոսաշրջիկների համար։
Երկու ձորերն իրար կապող կամրջի երկարությունը կազմում է 300 մետր։ Այն բացվել է սեպտեմբերի 20–ին։ Կամուրջը կառուցվել է 24 միլիմետրանոց ապակուց։ Շինության հեղինակները նաև նշել են, որ ապակին այնքան հուսալի է, որ կարող է դիմանալ մեկ քառակուսի մետրի վրա 800 կիլոգրամի։
Աշխարհում ճոպանից պատրաստված ամենաերկար կախովի կամրջի երկարությունը կազմում է 405 մետր։ Այն գտնվում է Ավստրիայի Տիրոլե քաղաքում և շահագործման է հանձնվել 2014 թ.–ին։
Չինաստանում զբոսաշրջիկների ոտքի տակ ճաքել է ապակե կամուրջը
15:40 07.10.2015 (Թարմացված է: 17:50 12.10.2015)
© http://hi-news.ru/стеклянный мост в Китае
© http://hi-news.ru/
Բաժանորդագրվել
Ականատեսները նշում են, որ թրթռոց են զգացել և տեսել, որ նրանց ոտքի տակ ապակին ճաքել է