Վարդան Բոստանջյան
Պատգամավորի խոսքով` ինչպես հանրապետության ցանկացած բնակիչ, այնպես էլ ինքը ցանկանում է, որ դրական փոփոխություններ իսկապես լինեն և երկրի առաջ ծառացած խնդիրներն էլ լուծում ստանան։
«Բայց միայն նման բարձրաստիճան պաշտոնյայի փոփոխությամբ չափազանց դժվար կլինի խնդիրների լուծման հասնել։ Պետք է թիմ լինի, որը բաղկացած կլինի հզոր մարդկանցով և, բացի այդ, նրանք աշխատելու հնարավորություն կունենան»,- ասաց Բոստանջյանը` նշելով, որ Հովիկ Աբրահամյանի ղեկավարած կառավարությունն էլ էր մտահոգված երկրի խնդիրներով, սակայն դրսևորվելու մեծ հնարավորություններ չուներ։
Նրա խոսքով` եթե վարչապետի պաշտոնում Հովիկ Աբրահամյանին փոխարինի Կարեն Կարապետյանը, ոչ մի դրական տեղաշարժ չի լինի, եթե լուրջ փոփոխություններ չլինեն։