ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի — Sputnik. Դեպքի վայր է մեկնել ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը հոգեբանի հետ և երկու մարտական հաշվարկ:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ ժամը 00.25-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մաշտոցի բաժնից տեղեկատվություն է ստացվել, որ Դավիթաշենի կամրջի տակ անձը չպարզված քաղաքացու դի է հայտնաբերվել:
ԶԼՄ-ները հայտնում են, որ կամրջից նետված տղամարդը 25 տարեկան է, Երևանի բնակիչ։ Ըստ լուրերի` երիտասարդը ինքնասպանություն գործելուց առաջ զանգահարել է ընկերոջը և հայտնել, որ պատրաստվում է նետվել կամրջից։